Հասարակություն

«Կարող են լուրջ հետևանքներ լինել». С-400 համակարգերի փորձարկման մասին լուրերի ֆոնին ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Անկարային

Վաշինգտոնը Թուրքիային նախազգուշացրել է ի հեճուկս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի Ռուսաստանից ձեռք բերված С-400 հակահրթիռային համակարգերի փորձարկման հարցով, հայտնում է Al Arabiya-ն՝ հիշեցնելով, որ նախօրեին Թուրքիայի սևծովյան ափից, որտեղ պետք է տեղի ունենա С-400-ի փորձարկումը, հրթիռ է արձակվել երկինք:
 
«Եթե տեղեկությունը հաստատվի, մենք ամենախիստ ձևով կդատապարտենք С-400-ի փորձարկումը, ինչն անհամատեղելի է Թուրիքայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր ստանձնած պարտավորություններին»,-հայտարարել է Պետդեպի խոսնակ Մորգան Օրտագուսը:

Վերջինս հավելել է, որ Միացյալ Նահանգները տեղյակ է շրջանառվող լուրերից և որ Վաշինգտոնն ամենաբարձր մակարդակներով թուրքական կառավարությանը հայտնել է, որ ռուսական համակարգերի գնումն անընդունելի է:

«Միացյալ Նահանգները հստակ է իր ակնկալիքներում առ այն, որ С-400 համակարգը չպետք է գործառականացվի: Բացի այդ, մենք հստակ նշել ենք, որ Թուրքիայի կողմից համակարգի ակտիվացման դեպքում, անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների համար կարող են լուրջ հետևանքներ լինել»,-եզրափակել է խոսնակը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Թուրքիայի սևծովյան ափից, որտեղ պետք է տեղի ունենա Ռուսաստանից ձեռք բերված С-400 հակահրթիռային համակարգերի փորձարկումը, հրթիռ է արձակվել երկինք:

Համապատասխան տեսանյութը հրապարակել է Reuters գործակալությունը:

Տեսանյութն արվել է սևծովյան Սինոփ քաղաքում: Ֆիսված կադրերում երևում է՝ ինչպես է ծխի բարակ սյունը վեր բարձրանում:

Աղբյուրը նկատում է, որ եթե ռուսական համակարգերի փորձարկման տեղեկությունը հաստատվի, ապա կտրուկ լարվածություն կառաջանա Անկարայի և Վաշինգտոնի միջև, որը դեմ էր Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի գնմանը:

Ավելի վաղ Defense News-ը, թուրքական ռազմական աղբյուրներին հղումով, հաղորդել էր, որ Թուրքիայի զինված ուժերը С-400 հակահրթիռային համակարգերը տեղակայել են սևծովյան Սինոփ քաղաքի մոտակայքում՝ հետագա փորձարկումներ անցկացնելու համար:

Նշվել էր, որ փորձարկումները կանցկացվեն Սինոփի հրաձգարանում: Քաղաքացիական ավիացիայի իշխանություններն արգելել են Սինոփ և Ունյե քաղաքների միջև մինչև 7600 մետր բարձրության վրա բոլոր թռիչքները:

Ռազմական աղբյուրները հայտնել էին, որ հրթիռները կարձակվեն արևելյան ուղղությամբ: Փորձարկումների համար հրաձգարան է բերվել 10 օդային նշանակետ՝ բրիտանական Banshee արբայնակները:

Թուրքական իշխանությունների պաշտոնական զգուշացման համաձայն՝ հոկտեմբերի 13-16-ը Սև ծովի՝ Սինոփի առափնյա ջրային տարածքըփակ կլինի «ուսումնական կրակոցների» առնչությամբ:

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Սաղ իրանց դաբրոյով ա եղել. Ծառուկյանի որդու ընկերոջ հեռախոսը գաղտնալսվել է

Gayane Abovyan

Սևանում քաղաքացին ձուկ որսալու համար նավակով մտել է լիճ և չի վերադարձել․ որոնումները վերսկսվել են

Gayane Abovyan

Լավրովը երկու հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ

Gayane Abovyan

Արտառոց գեղեցիկ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Gayane Abovyan

Արփինե Հովհաննիսյանն ու Մենուան լքեցին Սերժին և միացան Քոչարյանին

Gayane Abovyan

Այս պահին մարտական գործողություները շարունակվում են բոլոր ուղղություններով․ ՊԲ

Gayane Abovyan