Հասարակություն

Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։

Սերգեյ Լավրովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ս. թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության պահպանվող արդիականությունը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ս.թ. հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթներին խիստ հետևելու անհրաժեշտությունը, որը նախատեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցում:

Վերահաստատվել է Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը:

Կարդացեք նաեվ

Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է ՝ շապիկին՝ Մոնթեն․Գևորգ Դերձյան

Gayane Abovyan

«Ոչ մի թիզ պատրաստ չենք հակառակորդին հանձնել». տեսանյութ առաջնագծից

Gayane Abovyan

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ռազմական օգնություն չի ցուցաբերի ղարաբաղյան հակամարտության կողմերին

Gayane Abovyan

Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է.ՊՆ խոսնակ.30.09.2020

Gayane Abovyan

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 21 զինծառայող

Gayane Abovyan

«Կապանը սգում է»․ Հրաչ Մուրադյան

Gayane Abovyan