Հասարակություն

Ադրբեջանը մերժել է վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու ԿԽՄԿ միջնորդությունը․ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության փորձը մերժելու վերաբերյալ․«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի և թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկավայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից։Տեղի ունեցածը վկայում է, որ Ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը»,- ասվում  է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում ։

Կարդացեք նաեվ

Ֆոտոշարք Արցախից. խաղաղ բնակչի ավերված տունն ու քաղաքապետարանի հրետակոծությունը

Gayane Abovyan

ԿԱՄ ԱՍԱ ՄԻ ՔԱՆԻ ՉԱՓԱԼԱԽ ՏԱՆՔ, կամ անճաշակ մտքերդ մտցրու համապատասխան տեղդ ․․․ ՍԹԱՓՎԵՔ ԳԺՈՒԿՆԵՐ․

Gayane Abovyan

Տավուշի զորամասերի զինվորները հրաժարվում են զորացրվել

Gayane Abovyan

Կոշտ՝ մտահոգ Ծառուկյան ինչ գիտեք հայ եկեղեցու հայոց պատմության մասին.Մխիթարյանի ինտրիգը Նեմեցի զանգը

Gayane Abovyan

Ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ

Gayane Abovyan

Ասեց Ա նամ Պոֆիգ․ Նեմեցի ու Քոչարյանի մասին ուշագրավ վերլուծություններ

Gayane Abovyan