Հասարակություն

Ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։

Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի և թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկավայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից։

Տեղի ունեցածը վկայում է, որ Ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը»։

Կարդացեք նաեվ

10 անգամ նայեցի տենց էլ չջոկեցի էս աղջիկը ինչ էր ուզում աներ. Իրինա Դանիելյան

Gayane Abovyan

Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետությունը

Gayane Abovyan

Ոչ Նիկոլը, ոչ էլ Ալիևը Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին իրենց «սիլիբիլիները» անել չեն կարող․ Արմեն Աշոտյան

Gayane Abovyan

Տեր Հիսուս, խաղաղ ու անփորձանք օր պարգևիր Հայոց բանակին

Gayane Abovyan

Թշնամու ռմբակոծման հետևանքները կադրեր Ստեփանակերտից

Gayane Abovyan

Ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում առաջիկա օրերին

Gayane Abovyan