Հասարակություն

Ալիևն ու Էրդողանը չեն հանգստանում

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան ասել է, որ Բաքուն մտադիր չէ երկարատեւ զինադադար պահպանել:

«Ադրբեջանի նպատակը բոլոր հողերի ազատագրումն է, եւ սա նախագահի մակարդակով բազմիցս ասվել է։ Մենք մինչեւ վերջ ենք գնալու, «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» խոսակցություններ չեն կարող լինել։ Այս մարդասիրական հրադադարի նպատակը գերիների եւ դիակների փոխանակումն է, սակայն սա պատերազմի ավարտ չէ:
Հիմա ամեն կողմից մեզ հրադադարի, էսկալացիայի նվազեցման կոչեր են գալիս, բայց մենք ասում ենք, որ 30 տարի բանակցեցինք, արդյունք չեղավ։ Հրադադարը ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի որպես հողերի ազատագրման դադարեցում»,- ասել է
Լեյլա Աբդուլաեւան CNN Turk-ի ուղիղ եթերում: Այս մասին գրում է Մեդիամքսը։

Նա այս հայտարարությունն արել է հրադադարի ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ հոկտեմբերի 18-ին 00։00-ից րոպեներ անց։ Միաժամանակ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել: «Եթե նախատեսված ժամից սկսված Ադրբեջանը պահպանում է մարդասիրական զինադադարի ռեժիմը, ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել»,- ասել է նա։

Փաստորեն հրադադարը դեռ ուժի մեջ չմտած՝ Ադրբեջանը հայտարարում է, որ մտադիր չէ վերջ տալ պատերազմին, հետևաբար հայկական կողմից չհիմնավորված գթասրտությունը չի կարող արդարացված լինել։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը շատ հստակ պատասխան է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ կողմերին ուղղված հրադադարի պահպանման հորդորներին։ Նրանք նաև լույս են հայտնել, որ հրադադարի ընթացքում կսկվեն բանակցություններ, և պատեզարզմն ի վերջո կավարտվի։
Բայց, փաստորեն, Բաքուն չի ուզում թաքցնել, որ հակված է շարունակել պատերազմը, և հրադադարը մարդասիրական է․ ընդամենը զոհերի մարմինները փոխանակելու համար է: Սա պատերազմի ժամանակավոր ընդհատում է, ցավոք։ Հետևաբար, որևէ մարդասիրական միջանցքի տրամադրման մասին խոսելը Արցախի կողմից մարտավարական քայլ է։

Կեսգիշերն անց հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հեռախոսային խոսակցություն է ունեցել Ադրբեջանի նախարար Բայրամովի հետ, որտեղ նրանք մեղադրել են Հայաստանին իբր Գյանջային հարվածելու համար։ Ըստ հաղորդագրության՝ զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին, սակայն հրապարակվել է հոկտեմբերի 18-ին, հրադադարի ուժի մեջ մտնելուց րոպեներ անց։ Չավուշօղլուն վերահաստատել է, որ մինչև վերջ եղբայրական Ադրբեջանի կողքին է։ Հրադադարի մասին ոչ մի խոսք։ Իհարկե, միջազգային կառույցները, ԵԱՀԿ Մինսկի խումբը, մասնավորապես Ռուսաստանը կարող են ավելի կոշտ մեթոդներով հարաբերվել Ադրբեջանի և նրա հովանավոր Թուրքիայի հետ, բայց զգոնությունն ամենակարևորն է, այս փխրուն հրադադարն էլ դեռ շատ խաբուսիկ է։
Հավելենք, որ հոկտեմբերի 18-ը Ադրբեջանի անկախության օրն է։ Հավանաբար ուղիղ կեսգիշերին  նրանց կողմից կրակի դադարեցումը նաև դրան էր միտված։

Կարդացեք նաեվ

Հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել և կորուստներով հետ շպրտվել

Gayane Abovyan

Մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղի, ճարպի և շաքարավազի գներն աճել են 0.9-9.8%-ով

Gayane Abovyan

Սորո՞սն է ստիպել Սերժին թալանել երկիրը, «ԿԱՄԵՐՏՈՆ»․ ՕԳՈՍՏՈՍԻ 18

Gayane Abovyan

1999 թվական հոկտեմբերի 27… 16 օրական էի և ոչինչ չէի հասկանում…Ծովինար Սարգսյանի ուշագրավ գրառումը հորեղբոր՝ Վազգեն Սարգսյանի մասին

Gayane Abovyan

«Հեքիաթի ակնկալիքով սպասում էի այդ օրվան». «Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Էլեն Սարգսյանի նշանադրության մանրամասներն ու լուսանկարները

Gayane Abovyan

Բարի Լույս․Աստված օրհնի, պահպանի բոլորիս

Gayane Abovyan