Հասարակություն

Սիրիայից ԼՂ է ուղարկվել գրոհայինների նոր խումբ. «ՌԻԱ-նովոստի»

Ուրբաթ օրը Սիրիայից ավելի քան հազար գրոհային Թուրքիայի միջոցով տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, ինչի մասին «ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տեղեկացրել է քաջատեղյակ աղբյուրը:

Ըստ վերջինիս տեղեկության՝ գրոհայինների ևս մի խումբ պատրաստվում է մեկնման իր հերթին:

«Եվս մի խումբ առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «ՌԻԱ-նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ գրոհայինները Սիրիայից տեղափոխվում են, և Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ևս հայտնել է, որ ԼՂ հակամարտության գոտի են տեղափոխվում Մերձավոր Արևելքում պատերազմած գրոհայիններ:  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: 

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 673 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Հուլիսի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը

Gayane Abovyan

Alarabiya. Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջան

Gayane Abovyan

Գյումրիում վթարված ավտոմեքենան այրվել է․ 23-ամյա վարորդի դին մոխրացել է

Gayane Abovyan

Պատերազմի երկրորդ փուլն է սկսվում, Թուրքիան սպեցնազ է մտցնում, ուզում է պայթեցնել Կովկասը

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 100 տոկոս լավ ա լինելու. հայրենիքի պաշտպանության առաջնագծում

Gayane Abovyan

Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ից հաստատել մարդասիրական զինադադար

Gayane Abovyan