Ժամանց

Աստղագուշակ․ հոկտեմբերի 21

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտը բարդ կլինի, հատկապես նշանի այն ներկայացուցիչների համար, որոնք սովոր են իրենց խնդիրներն արագ լուծել ու ժամանակը զուր չվատնել: Հիմա շատ կարևոր լլինի բարենպաստ պահին սպասելու և հենց հարմար պահին գործելու ունակությունը: Եթե կարող եք զսպել ձեզ ու ձեր հույզերը, ապա հաջողության կհասնեք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի իրադարձություններով ու ոգեշնչող նորություններով: Այդ հատվածում հավանական են և հանդիպումներ, որոնք երկար ժամանակ կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝ 2020 թվականի հորոսկոպը

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հակասական ու բավական լարված օր է: Չնայած պայմանները երբեմն հաջող կդասավորվեն, լավ է ոչ մի կարևոր բան շտապելով չնախաձեռնեք. վտանգ կա՝ սխալ քայլ անեք, լուրջ դժվարությունների բախվեք: Կշռադատված որոշումներն ու մտածված արարքները թույլ կտան լավագույն արդյունքների հասնել:

Զգույշ եղեք գումարի հետ. այսօր դուք այն չափազանց թեթևամտորեն կծախսեք՝ առանց մտածելու, թե ինչի կարող է դա հանգեցնել: Չի խանգարի նաև շփման մեջ զգույշ լինելը: Աշխատեք ձեր գաղտնիքներով չկիսվել մարդկանց հետ, որոնց մասին ոչինչ չգիտեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լարված օր է: Դուք հաճախ սխալներ կանեք, դատարկ բաների պատճառով կհուզվեք: Բոլոր խոչընդոտները կհաջողվի հաղթահարել, եթե հանգստությունը չկորցնեք: Սառնասրտությունը կօգնի օբյեկտիվ գնահատել ստեղծված իրավիճակը, ճիշտ ռազմավարություն ընտրել ու անել ամենն, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար:

Երեկոն հարմար է ընտանիքի անդամների և ընկերների հետ շփվելու, ինչպես նաև ռոմանտիկ ժամադրությունների համար: Ձեզ կհաջողվի թեթևացնել հոգսերի բեռը, տրամադրությունը կլավանա, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչպես բարձրացնել այն մարդկանց տրամադրությունը, որոնք հուսահատվել են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին հնարավոր են աննշան տարաձայնություններ տանն ու աշխատավայրում, կոնֆլիկտներ դատարկ բաների պատճառով: Կատակների հետ զգույշ եղեք. դրանք ամեն անգամ հաջող չեն լինի, շրջապատողներն էլ կարող են վշտանալ կամ վիրավորվել:

Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ լավ կդասավորվի: Դա ոգեշնչվածության ու ստեղծագործելու, երևակայելու, շատ հաճելի ապրումների շրջան է: Սիրահարներին հիշարժան հանդիպումներ և երկուսի համար կարևոր զրույցներ են սպասվում: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ, նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բարենպաստ օր է, որի իրադարձությունները թև կտան ու կոգեշնչեն: Հաջող կլինեն նոր գործնական կապերը, առաջարկներ կստանաք, որոնք մերժելը հիմարություն կլիներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ է պետք անել, որպեսզի մոտ ժամանակներս կարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Ցանկացած լարված բանակցություն կարող եք հաճելի ոչ ֆորմալ ու շատ արդյունավետ զրույցի վերածել: Անձնական կյանքում հավանական են լուրջ դրական փոփոխություններ: Դրանք հնարավոր կդառնան ձեր դիտողունակության և ինտուիցիայի շնորհիվ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարևոր բան նախաձեռնելուց առաջ համոզվեք, որ հուսալի համախոհներ ունեք. առանց նրանց չի ստացվի: Հնարավոր են նկատելի ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Ինչով էլ զբաղվեք, ուշադիր եղեք մանրուքներին, աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել:

Կարևոր կլինի մտերիմներին չհիասթափեցնելը, նրանց տրված խոստումները պահելը: Լավագույն օրը չէ բարդ հարցերը քննարկելու համար, հատկապես եթե դրանց պատճառով արդեն տարաձայնություններ ու վեճեր են ծագել: Լավ է զրուցեք ինչ-որ հաճելի բանի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ կստացվի. նույնիսկ մի կասկածեք շուտափույթ հաջողության և մրցակիցների, թշնամիների հանդեպ լիակատար հաղթանակի վրա: Դուք էներգիայով լի կլինեք, նույնիսկ եթե միլիոնավոր գործեր թափվեն ձեզ վրա, բոլորից գլուխ կհանեք ու ընդհանրապես չեք հոգնի: Ձեզ հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները, նրանցից մի քանիսը ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան:

Չեն բացառվում սիրային անակնկալները: Այսօր սկսվող հարաբերությունները շատ արագ կզարգանան, բայց բողոքելու ցանկություն չեք ունենա: Մտերիմների հետ շփումներին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ հեշտ կստացվի և նույնիսկ բարդ խնդիրներն առանց լարվելու կլուծեք: Ձեր աչքից ոչինչ չի վրիպի, դուք ճիշտ կգնահատեք իրավիճակն ու փոքրիկ մանրուքները, որոնք մյուսների աչքից կվրիպեն: Փաստաթղթերի հետ աշխատանքը հոգնեցնող ու ձանձրալի չի թվա, իսկ երբ պետք լինի գործ ունենալ մարդկանց հետ, ձեր հմայքը կազդի ողջ հզորությամբ, ոչ ոքի անտարբեր չի թողնի:

Հարմար օր է հին մտահղացումներին վերադառնալու համար: Հիմա դրանք կյանքի կոչելու ձեր շանսերը շատ մեծ են. աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է: Եթե օգտվեք բարենպաստ պահից, կկարողանաք կյանքի կոչել ձեր համարձակ ծրագրերը: Լավ կանցնեն հանդիպումները, գործնական բանակցությունները ամենախոստումնալից ձևով կավարտվեն: Եթե կարիերայի հարցը ձեզ մոտ սուր է դրված, ինքնագովազդը անուշադրության մի մատնեք. հենց դրա շնորհիվ շատ գրավիչ գործնական առաջարկներ կստանաք:

Օրը հարմար է լրիվ նոր բանով զբաղվելու համար: Դուք արագ կսովորեք, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց փորձը կարող է օգտակար լինել: Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր ընկերներ ձեռք կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ հարմար է կարևոր հանդիպումների, աշխատանքին ու երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելու համար: Ձեզ հաճելի լուրեր են սպասվում, որոնք այսպես թե այնպես կապված կլինեն կարիերայի զարգացման, մասնագիտական ապագայի հետ: Բաց մի թողեք գոյություն ունեցող գործնական կապերն ամրապնդելու և նորերը ձեռք բերելու հնարավորությունը:

Երբեմն ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն, բայց ձեզ օգնության կհասնի հումորի զգացումը: Ձեր օգնությամբ մտերիմները կհասկանան, թե որ խնդիրների վրա արժե կենտրոնանալ, իսկ որոնց վրա կարելի է պարզապես ծիծաղել ու առաջ անցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը դրական հույզեր կպարգևի: Հնարավոր է՝ խոշոր հաջողությունների չհասնեք, բայց ժամանակը հաճելի և ուրախ կանցկացնեք: Լավ կանցնեն ընկերական հանդիպումներն ու սիրային ժամադրությունները, չեն բացառվում հետաքրքիր ուղևորությունները, որոնց թվում կլինեն նաև չծրագրվածները:

Հավանական են հաջող գնումներ: Դուք հեշտությամբ այնպիսի իրեր կընտրեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն: Կարող եք մտերիմների համար նվերներ գնել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար: Այդ հատվածում շատ լավ գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել, և պայմանները թույլ կտան դա անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտը կարող է անհաջող լինել, և ինչ-որ կարևոր բան այդ հատվածում նախաձեռնելն անցանկալի է: Ձեր նույնիսկ լավագույն մտադրություններով գործողությունները երբեմն մյուսներին տհաճություններ կպատճառեն: Դուք առանց ուզենալու խնդիրներ կստեղծեք ձեզ համար թանկ մարդկանց համար: Բայց մի քանի ժամից իրավիճակը դեպի լավը կփոխվի, նոր հնարավորություններ կբացվեն ու հրաշալի գաղափարներ կունենաք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է գործնական տեսանկյունից: Դուք հաջողությամբ կավարտեք այն, ինչի վրա երկար ժամանակ աշխատել եք և լրիվ գոհ կմնաք ձեզանով և ձեր ջանքերի պտուղներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Ինչպիսի տղամարդ են փնտրում հորոսկոպի յուրքանչյուր նշանի կանայք

Gayane Abovyan

Աստղագուշակ․ նոյեմբերի 17

Gayane Abovyan

Ինչ է սպասվում Հայաստանին 2020-ին. ներկայացնում է աստղաբանը

Gayane Abovyan

Կենդանակերպի 3 ուժեղ նշան, ովքեր հետք են թողնում մարդկանց բնավորության և ճակատագրի վրա

Gayane Abovyan

Ձեր ընտրությունը շատ բան կասի ձեր էության մասին

Gayane Abovyan

Կենդանակերպի 5 նշան, ովքեր ամենավտանգավորն են սիրային հարաբերություններում

Gayane Abovyan