Հասարակություն

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ի տեսախցիկն արտադրվել է կանադական ընկերության կողմից և տեղադրվել 2020թ սեպտեմբերին․ ՀՀ ՊՆ խոսնակ

Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին:

Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ»,- գրել է նա։

Արցախի պաշտպանության բանակն տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում են խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներ։ «Ռազմինֆո»-ի հաղորդմամբ՝ կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

ՎԱՅՐԱՀԱՉԵՔ ԻՄ ՍՏՐՈՒԿՆԵՐ․ դուք ուղղակի խղճալի եք ․․․ ԿՈՇՏ ԱՊՏԱԿ ԱՐՅՈՒՆԱՐԲՈՒ ՀԱՄԻԴՆԵՐԻՆ

Gayane Abovyan

Ահաբեկչության դեմ պայքարն ու Կովկասյան տարածաշրջանը

Gayane Abovyan

Նոր Դավաճաններ Նիկոլի կողքին․ Նրա մտերիմին Դատի են տվել

Gayane Abovyan

ՍԵՆՍԱՑԻԱ․ այն ամենը ինչ դուք իմացել եք մինչ օրս ՝ ԲԼԵՖ Է․

Gayane Abovyan

Մարդա մեկին ասեք, որ Հայոց բանակին զինողը հայ ժողովուրդն է. Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Gayane Abovyan