Հասարակություն

Իսրայելական և թուրքական զինատեսակներից բացի ,հակառակորդը արցախյան բանակի դեմ կիրառում է նաև չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքներ․ՊԲ

Թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր:Նշենք նաև, որ վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում ՊԲ իրականացրած թիրախային հարվածների հետևանքով Ադրբեջանի ԶՈւ կորպուսային հրետանին կրել է լուրջ կորուստներ:Ստորև ներկայացնում ենք ՊԲ հետախուզական ծառայությունների տրամադրության տակ եղած DANA ինքնագնաց հրետանային դիվիզիոնի՝ հարավային ուղղությամբ ծավալված մարտակարգերի լուսանկարները:

Կարդացեք նաեվ

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ԱԹՍ. Շուշան Ստեփանյան

Gayane Abovyan

Դեկտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը

Gayane Abovyan

Աղոթք գործերի հաջողության և բարեկեցիկ կյանք ունենալու համար․․․

Gayane Abovyan

Նոր տեսանյութ WarGonzo-ից

Gayane Abovyan

Երեկ Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով։Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ

Gayane Abovyan