Հասարակություն

Արայիկ Հարությունյանը նոր գրառում է կատարել. ՖՈՏՈ

Այսօր ընդլայնված աշխատանքային նիստ եմ հրավիրել: Ստեղծված պատերազմական իրավիճակը հուշում է, որ, հաշվի առնելով թշնամու նկրտումները, պետք է պատրաստվենք երկարաժամկետ գործողությունների:

Հանձնարարել եմ Երևանում ձևավորել օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր և կզբաղվի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների սոցիալական խնդիրներով: Հորդորում եմ երիտասարդներին ձևավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար: Անկախ հանգամանքներից, յուրաքանչյուր արցախցի պետք է իր նկատմամբ զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը:

Պաշտպանության բանակը՝ աշխարհազորի հետ միասին, շարունակում է դիմագրավել թշնամու հարձակողական գործողություններին՝ ամեն օր պատճառելով նրան կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Թե՛ մեր բանակը, թե՛ ազգաբնակչությունը շատ լավ պատկերացնում են և՛ այս պատերազմի դժվարությունները, և՛ այն երկարաժամկետ կտրվածքում հաղթահարելու խնդիրները:

Առիթից օգտվելով՝ մեկ անգամ ևս դիմում եմ Մայր Հայրենիքում գտնվող բոլոր զինապարտ արցախցիններին՝ օր առաջ Արցախ վերադառնալու և իրենց եղբայրներին թև ու թիկունք կանգնելու կոչով: Բոլորս մեր վարքի և դրսևորած պահվածքի համար պատասխան ենք տալու առաջին հերթին հանրության առջև:

Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Կարդացեք նաեվ

Կոտայքի մարզում խոշոր ավտովթարից մահացել է «Արագածի» բասկետբոլիստ Պիեռ Ղուկասը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan

ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայրենիքի պաշտպանության առաջնագծում

Gayane Abovyan

Պուտինը Մոսկվա է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին

Gayane Abovyan

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը

Gayane Abovyan

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա համար

Gayane Abovyan

Թուրքական նռան մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելվել է

Gayane Abovyan