Հասարակություն

«Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի». Սասուն Միքայելյանի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այցելել է Արցախում վիրավորված Սասուն Միքայելյանին.

«Թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորված մեր բազմաթիվ հերոսների հետ եմ այս ընթացքում հանդիպել: Բայց քանի որ պատերազմում վիրավորում ստացած ԱԺ պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը հանրային դեմք է, իսկ նրա առողջական վիճակի մասին հետաքրքրվողները շատ են, տեղեկացնում եմ հետևյալը.

Այցելել եմ հրամանատարին: Նրան այսօր կրկին վիրահատել են, վիճակը կայուն է: Բժիշկները փորձում են հասնել ոտքերի և մեջքի մեջ (ողնաշարի հատվածում) մտած բեկորներին, բայց կարծես ոչ բոլոր բեկորներն է հաջողվում դուրս բերել մարմնից։
Բայց այդ բեկորները ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, Սասուն Միքայելյանին չեն անհանգստացնում հոգեպես։ Նրա դուխը բարձր է ավելի, քան երբևէ, մշտապես շեշտում է, որ պետք է հնարավորինս շուտ դուրս գա հիվանդանոցից և կրկին միանա առաջնագծի հերոսներին։

Այսինքն նրա՝ «փրթելու» կոչը առավել քան արդիական է, և հումոր է անում, թե «ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի»…

Հրամանատարին մաղթենք շուտափույթ ապաքինում և քայլելու ունակության վերականգնում.. Բոլոր վիրավոր հերոսներին՝ շուտափույթ ապաքինում։

Փա՛ռք մերօրյա բոլոր հերոս տղաներին, որոնք իրենց կյանքը չեն խնայում հանուն հայրենիքի»:

Կարդացեք նաեվ

Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ

Gayane Abovyan

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. BMW-ն գլխիվայր հայտնվել է դաշտում և հրդեհվել ու վերածվել մոխրակույտի, կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Gayane Abovyan

«Նապոլիի» ստադիոնը կանվանափոխվի Մարադոնայի անունով

Gayane Abovyan

Bac tv. Անխիղճ չինովնիկները դեռ շարունակում են իրենց սև գործը․ Կարինե Հայրապետյան

Gayane Abovyan

Արտակարգ դեպք Երևանում․ որդին կասկածվում է մոր մահվան մեջ

Gayane Abovyan

Էդմոն Մարուքյանն ու Քերոլայն Քոքսը հանդիպել են. բարոնուհին Հայաստանում է

Gayane Abovyan