Հասարակություն

Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից. Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից,

Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, այս ընթացքում եղել եմ էջմիածնեցի բոլոր քաջ նահատակների հոգեհանգիստներին, կիսել նրանց կանանց, մայրերի ու քույրերի վիշտը և դրանից հետո ամեն անգամ մեղքի զգացումով մտել փափուկ անկողին: Ես տեսել եմ Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած 18 տարեկան զինվորների, և ինքս իմ ուժերի ներածի չափով իմ պարտքն ունեմ նրանց առաջ:

Այժմ ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, կոչ եմ անում էջմիածնեցի տղամարդկանց այս պահից զինվորագրվել, կազմել կամավորական ջոկատ և միանալ Հայրենիքի պաշտպանությանը:

ԿԱՄԱՎՈՐԱԳՐՎԵԼ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԵՆՑ ՎԱՂԸ ՄԵԿՆԵԼ ԱՌԱՋՆԱԳԻԾ: Մանրամասներին կտեղեկանաք, երբ գաք քաղաքապետարան կամավորագրվելու»:

Կարդացեք նաեվ

Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում

Gayane Abovyan

Պատերազմի ծանր օրերին կատարվեց հերոսական աշխատանք. Արսեն Թորոսյանը շնորհավորել է ռազմական բժիշկներին

Gayane Abovyan

Այգում 2 փոքր ձու գտնելուց հետո, տղան որոշեց օգնել ձագուկներին լույս աշխարհ գալ: Տեսեք արդյունքում ինչ ստացվեց

Gayane Abovyan

Արձանագրվել է կավասակիի սինդրոմի եւս մեկ դեպք․ 9-ամյա երեխայի մոտ այս պահին կլինիկական բարելավում է նկատվում

Gayane Abovyan

«Քացով խփեցի, դուռը պոկվեց, ախպորս հանեցի մեքենայից, դրեցի գետնին». ինչպես է 15-ամյա Նարեկը փրկել եղբոր կյանքը

Gayane Abovyan

Աննա Նաղդալյանը` կրակի դադարեցման մասին համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին

Gayane Abovyan