Հասարակություն

Տարեդարձիս լավագույն նվերը. Քարդաշյան

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Նախկինում այնտեղ առկա գրքերը, տարբեր աղբյուրները ներկայացված էին «Հայկական կոտորածներ» խորագրի ներքո:

«Տարեդարձիս լավագույն նվերը: Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Այս նշանակալի լուրի մասին հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախի հայերի նկատմամբ վերջին կործանարար հարձակման ֆոնին»,- այս մասին նշել է Քիմ Քարդաշյանը:

Նա իր երախտագիտությունն է հայտնել Կոնգրեսի գրադարանի աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին հայերի պաշտպանությանն ուղղված մեծագույն ջանքերի համար:

«Միասին մենք շարունակում ենք աղոթել այս դժվարին իրավիճակում այն բոլոր տղամարդկանց, կանանց, երեխաների համար, որոնք տուժել են պատերազմից: Մենք մեկ գլոբալ հայ ազգ ենք»,-նշել է նա:

Կարդացեք նաեվ

Մոսկվա-Երևան չարտերային չվերթներ կիրականցավեն

Gayane Abovyan

Զորացրված զինծառայողները ավտովթարի են ենթարկվել․ տեղափոխվել են հիվանդանոց

Gayane Abovyan

ՊԲ-ն հրապարակել է ևս 21 զոհված զինծառայողների անունները

Gayane Abovyan

Արյունոտ իրադարձություններ և ողբերգություն․ Իրավիճակը շատ լուրջ է / ԴԱԺԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

Gayane Abovyan

– Մամ, կարող ա՞ վսյո տակի, ավտոյի մեջ դնեմ դիմակ. Աննա Հակոբյանի և Արփիի զրույցը

Gayane Abovyan

Քրեական Լուր․ Գողական վիճակների համար մեղավորները բացահայտվեցին

Gayane Abovyan