Հասարակություն

Ադրբեջանական կողմի գնդակոծման հետևանքով Իրանում տներ են վնասվել (լուսանկար, տեսանյութ)

Իրանական Azariha թելեգրամյան ալիքը հրապարակել է մի տեսանյութ, որում ցուցադրված են ադրբեջանական զինված ուժերի ռազմական գործողությունների հետևանքով Իրանի տարածքում ավերված մի տան կադրերը:

Տեսանյութին կից տեքստում նշված է, որ «ադրբեջանական ուժերի հարվածների հետևանքով սահմանամերձ բնակիչների տներ են վնասվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Азербайджан обстрелял дома мирных жителей Ирана
Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը. Հադրութին հարվածեցին հրետանիով

Gayane Abovyan

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Տավուշի և Կոտայքի մարզերում

Gayane Abovyan

Արթուր Ալեքսանյանը միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը (ֆոտո)

Gayane Abovyan

Ադրբեջանն ավտոճանապարհ է կառուցելու դեպի Հայաստանի հետ սահման

Gayane Abovyan

ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ ևս մեկ պատժամիջոց է պատրաստում. «Յենի Շաֆաք»-ը մանրամասներ է հայտնում

Gayane Abovyan

ՋԱԽՋԱԽԻՉ ԳՐԱՌՈՒՄ․ Տո՛, այ ստահակ, դու նախ աչքերդ լա՜յն բաց և բթացած ուղեղիդ մի քիչ զոռ տուր․․․

Gayane Abovyan