Հասարակություն

Համառ մարտեր են արևելյան ուղղությամբ, որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր. Արծրուն Հովհաննիսյան

Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 927 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Ես չէի ցանկանա շատ ժամանակ վատնել Ադրբեջանի վրա, բայց այս խшյտшռակ պետությունը… ԵԽ-ի անկուսակցական պատգամավորի կոշտ հայտարարությունը Ադրբեջանին

Gayane Abovyan

Էկոնոմիկայի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Gayane Abovyan

Թե ինչպես է ԹՈՒՐՔԻԱՆ ազատվում ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ մարմիններից, ՈՒՂՂԱԹԻՌԻՑ թափելով դրանց լեշերը. Տեսանյութ

Gayane Abovyan

Խորհրդավոր ակնարկներ անելու կարիք չկա. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Gayane Abovyan

Թիրախավորում են Հադրութը, Շուշին և այլ քաղաքներ. Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Արցախում ոչնչացվել է Ալիևից «Արիության մեդալ» ստացած հետախույզը

Gayane Abovyan