Հասարակություն

Թշնամին վերջին տվյալներով ունի 4 ԱԹՍ-ի, 8 զրահատեխնիկայի, 80 մարդուժի կորուստ

Հակառակորդի կորուստների վերաբերյալ. վերջին տվյալներով` խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլի մեղավորությունն այն էր, որ սաղին ժամանակին չվերացրեց. Նիկոլայ Ծատուրյան

Gayane Abovyan

Հայկական կողմի բոլոր զոհերի անունները

Gayane Abovyan

Բաց Տեքստով Նամակ Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանին, Բոլորը շփոթված են

Gayane Abovyan

Ես այստեղ եկել եմ Ձեր հորդորով, միայն ու միայն մի պայմանով, որ ազգիս և մեր Հայրենիքին լինեմ օգտակար. Փիլոյանը՝ Փաշինյանին

Gayane Abovyan

ՌԴ-ն աէրոմոբիլային հոսպիտալ է բերել ՀՀ՝ Արցախում առաքելություն իրականացնելու նպատակով

Gayane Abovyan

Մայրս մի օր ուղղակի տուն չվերադարձավ, մեկնել էր ուրիշ քաղաք…չգիտեմ, ներել նրան թե մեղադրել…գիտեմ, որ մեղավորը հայրս է

Gayane Abovyan