Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 5 մլն դրամից մինչև 2 մլրդ. որ նախկին պաշտոնյան որքան գումարով ազատ արձակվեց

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատ արձակեց 100 միլիոն դրամ գրավի դիմաց։

Ծառուկյանի պաշտպաններն անցյալ շաբաթ դիմել էին դատարան՝ Ծառուկյանի կալանքը գրավով փոխարինելու համար։ ԲՀԿ ղեկավարի դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Նա կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին։

Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանը միակ պաշտոնյան չէ, որ գրավի դիմաց ազատ է արձակվում: ArmLur.am-ը ներկայացնում է այն հայտնի պաշտոնյաներին, որոնք գրավի դիմաց ազատ են արձակվել:

2020 թվականի հունիսի 18-ին Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել 2 միլիարդ դրամ գրավի դիմաց:

2018 թվականին դեկտեմբերի 21-ին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել գեներալ Մանվել Գրիգորյանը։ Հիշեցնենք որ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից որոշներում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։

2018 թվականի դեկտեմբերի 30-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց: Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը մեկ անգամ արդեն կալանավորվել էր ամռանը, ապա 1 միլիարդ դրամ գրավով ազատ էր արձակվել։ Երկրորդ անգամ նա կալանավորվեց նոյեմբերի 15-ին՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ: Առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 13-ին բավարարեց կալանքը երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց: Վերջինիս պաշտպանը «Զվարթնոց»օդանավակայանում գործող բանկերից մեկում վճարել է գումարը և անդորրագիրն անմիջապես փոխանցել քրեակատարողական հիմնարկ, ինչից հետո՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, իր պաշտպանյալը դուրս է եկել մեկուսարանից։

2008-ին Երևանի կայազորի պետի, ապա՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները զբաղեցրած Յուրի Խաչատուրովին, ինչպես և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, «Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար: ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
2018 թվականի դեկտեմբեր 27 –ին գործարար Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Սամվել Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է՝ նա որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ավելի քան 5 միլիարդ դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու համար, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, որոշել էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր ՄԱՊ-ի Ալիկ մականունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Վերլուծելով իրավիճակը՝ մինչ այժմ ամենամեծ գրավը վճարելէ ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ:

Կարդացեք նաեվ

Կան կետեր, որոնք հաշվի չեն առնվել․ Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի մասին

Gayane Abovyan

Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է, և կոչ եմ անում անվտանգային առումով հնարավորություն ունեցող բոլոր արցախցիներին մտածել ու գործել տուն վերադառնալու ուղղությամբ․ Արտակ Բեգլարյան

Gayane Abovyan

ՌԴ-ն 2 մլն եվրո կփոխանցի ԿԽՄԿ-ին՝ Ղարաբաղում իրականացվող աշխատանքների համար

Gayane Abovyan

Մեկ օրում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 226 783 նոր դեպք․ ԱՀԿ

Gayane Abovyan

Քոչարյանն ասաց` ինչպես կարող է ՌԴ-ն օգնել Հայաստանին

Gayane Abovyan

Կամավորագրվող քաղաքացիներին է միացել նաև Դոն Պիպոն

Gayane Abovyan