Հասարակություն

Ինձ համար շատ դժվար է խոսելը, ընկերներիցս մի քանիսն արդեն չկան. Լիդուշիկ

Ես նույնպես այս հաղթանակած սերնդից եմ, ովքեր այս պահին առաջնագծում պաշտապնում եմ մեր հողերը, կռվում են բարբարոս թշնամու դեմ:  ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել երգչուհի Լիդուշիկը, անդրադառնալով՝ Արցախի շուրջ տեղի ունեցող պատերազմական գործողություններին:

«Ինձ համար շատ դժվար է խոսելը, քանի որ շատ ընկերներ ունեմ, ովքեր այս պահին առաջնագծում են, մի քանիսն արդեն չկան, անմահացել են, մի քանիսից ընդհանրապես լուր չունեմ: Ուզում եմ, որ Աստված իրենց պահապան լինի: Ես զգում եմ՝ մեր տղաների ուժն ու հզորությունը: Ուզում եմ միայն ասել՝ վստահ եմ, որ հաղթելու ենք, նորից մեր զինվորները վերադառնալու են տուն,  հասնելու են իրենց մայրերին: Ուզում եմ որքան հնարավոր է  շուտ ավարտվի, որպեսզի վերադառնանք մեր բնականոն կյանքին, բայց այս անգամ արդեն ուրախ, որովհետեւ ազատագրելու ենք մեր հողերը: Արցախը լինելու է ազատ եւ անկախ »,-նշում է նա:

Մեր զրուցակիցը վստահ է, որ հաղթելու ենք, քանի որ այնտեղ իր սերունդն է կռվում:

Լիդուշիկի խոսքով՝  նա նույնպես փորձում է այդ հաղթանակի կերտման մեջ իր ներդրումն ունենալ:

«Առհասարակ ես չեմ սիրում դրանց մասին խոսել, բայց ես իմ ընտանիքի հետ միասին նույնպես աջակցում եմ Արցախից եկած ընտանիքներին, փոքրիկներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ մասնակցում եմ հատուկ նրանց համար կազմակերպված միջոցառումներին, որտեղ փորձում եմ իմ երգերով ուրախացնել նրանց, իրենց կողքին լինել»,-հավելում է սիրված երգչուհին:

Կարդացեք նաեվ

Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ. Հետև եք իմ փորձին

Gayane Abovyan

Հայաստանը և Արցախը կարող են լիարժեք հենվել Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի աջակցության վրա. վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հումանիտար առաքելության պատվիրակությանը

Gayane Abovyan

Գերիների հարցը Փաշինյանն ու Պուտինը մշտապես քննարկում են. կան օբյեկտիվ բարդություններ

Gayane Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք, 210 առողջացում

Gayane Abovyan

Ինչպես է հայկական արտադրության դրոնը հարվածում թշնամու թիրախին. Տեսանյութ

Gayane Abovyan

Մի օր հայրը տղային տվեց մեխով լի տոպրակ և ասաց,-Ամեն անգամ զայրանալիս մի մեխ կխփես գերանին

Gayane Abovyan