Հասարակություն

ԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մոտ 90 հազար արցախցի է տեղահանվել, կորցրել իր տունը, ունեցվածքը: Այս մասին Մնացականյանն ասել է Atlantic Council-ում քննարկման ընթացքում:

«Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, օդային հարձակման, ԱԹՍ-ների հարձակման: Մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, նրանք կորցրել են իրենց տները, ունեցվածքը: Ենթակառուցվածքներն են վնասվել: Մարդիկ ապրում են կրակի տակ: Դա կատարվում է ամեն օր, պարբերաբար, սա այն է, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, այն է, ինչ կատարվում է ԼՂ ժողովրդի հետ»,- ասաց Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ կան բազմաթիվ քաղաքացիական կորուստներ, ամեն օր ռմբակոծվում են հոսպիտալներ, դպրոցներ: ՀՀ Արտաքին գործերի նախարարը նշեց, որ այս ամենը պետք է կանգնեցվի:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Երևանում և 3 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Gayane Abovyan

Վալերիյ Օսիպյանի չափազանց կոշտ և դիպուկ պատասխանը Վովա Գասպարյանի ` իրեն վերաբերող հայտարարությանը

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղա երեխաներն ավելի շատ են ծնվել, քան աղջիկները. Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է

Gayane Abovyan

Քիմ Քարդաշյանը հայտնել է ԱՄՆ-ում արցախցի երեխաների համար տոնական նվերներ պատրաստելու մասին

Gayane Abovyan

Ազգը վտանգի առաջ է կանգնած Պարոն Փաշինյան, Վերջ տվեք Թալիշին՝ Գործեք

Gayane Abovyan

Եղանակը Հայաստանում կարճատև անձրև և ամպրոպ

Gayane Abovyan