Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ անունով եմ երդվում՝ մեր զոհերի թիվը չի հասնում 2000-ի». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «5-րդ ալիք»-ի եթերում անդրադարձել է հայկական կողմի մարդկային կորուստներին և ՌԴ նախագահի արած այն հայտարարությանը, թե «երկու կողմն էլ 2000-ական զոհ ունեն»:

«Մեր կորուստները զգալիորեն պակաս են 2000-ից: Բայց վերջնական թիվ մենք հիմա չեն կարող ասել, որովհետև ունենք անհայտ կորածներ, ունենք անձինք, որոնց դիակները այնտեղ են, կամ հստակ չէ, թե ինքն արդյոք զոհված է, թե՝ ոչ:

Չեմ ուզում ահասարսուռ տպավորությունը շատ տարածվի, բայց հասկանո՞ւմ եք, կրակի խտությունը այլանդակ բարձր է. տասնյակ ավտոմեքենաներ, զրահամեքենաներ ուղղակի հօդս են ցնդել` առանց որևէ հետքի, հասկանո՞ւմ եք, երկու կողմից. մենք՝ իրենց, իրենք՝ մեզ: Էսպիսի կռիվների մասշտաբում նույնականացնել դիակները շատ դեպքերում շատ բարդ է:

Բայց հաստատ, ես ձեզ իմ անունով եմ երդվում, մեր հայտնած տվյաների նույնիսկ կրկնապատիկը չկա մեր զոհերի. շատ ավելի քիչ է: Բայց 927-ով չենք սահմանփակվելու. ունենք անհայտ կորածներ, չիդենտիֆիկացված դիակներ, ունենք դիակներ, որոնք մնում են հակառակորդի վերցրած տարածքներում, կամ՝ միջանկյալ դիրքային տարածքներում: Այսինքն, թիվը, բնականաբար, կմեծանա, բայց հաստատ չի դառնալու 2000»,- ասել է Հովհաննիսյանը:

Կարդացեք նաեվ

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն արդարանում են, անցյալին երանի տվողները պարտվում են․ Բաբայան

Gayane Abovyan

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում

Gayane Abovyan

Ինչո՞ւ ռազմական դրության պայմանում Սոթքում սահմանապահ կամ այլ զինված զորք չկար. Մարուքյան

Gayane Abovyan

Դժվար է ասել, ում և ինչու է շանտաժում շոու բիզնեսի այս խումբը, կարծես ապրուստի միջոց ուրիշ կորցրածներ չկան . Նվեր Մնացականյան . (տեսանյութ)

Gayane Abovyan

100 դոլար «պարգեւավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար. Արցախում գերեւարվել է հերթական վարձկանը

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական ուղղաթիռներն ուղեկցում են խաղաղապահներին

Gayane Abovyan