Հասարակություն

Էրդողանի խոսքից հետո տեղին էր նրան հիշեցնել այն, ինչ նշված է Արցախի նախագահի հայտնի նամակում. Թեւան Պողոսյան

Մեկ անգամ չեմ կրկնել միտքը, որ մենք կարիք ունենք սովորելու ցանկացած խոսք, բանաձևում օգտագործված դարձվածք, ցանկացած տեղեկություն օգտագործել ի շահ մեզ, ինչքան էլ այն դուրեկան լինի մեր անձնական կարծիքին կամ ոչ։ Անձնականից վեր է պետք կանգնել ու մտածել մեր ընդհանուր՝ ազգային շահի մասին։Մի մնացեք այլոց մեկնաբանությունների տակ, այլ զարգացրեք ձեր մեկնաբանությունը։ Ուրախ եմ, որ երեկվա նամակով ոչ միայն շնորհակալություն է հայտնվել Ռուսաստանի նախագահին նախօրեի պատմաքաղաքական խոսքի համար, այլև մեր ռազմավարական դաշնակցին, թշնամուն ու աշխարհին մի փոքրիկ ավելի խորն է ներկայացվել, թե տարածաշրջանում պատմականորեն ով ինչ առնչություն ունի։ Վստահ՝ լավ առիթ է, որ երեկվա Էրդողանի խոսքին, թե ինքը նույն իրավունքից է օգտվում, ինչ Պուտինը, տեղին էր հիշեցնել այն, ինչ նշված ա հայտնի նամակում։Պետք է սովորենք օգտվել ինչպես խոսքի, այնպես էլ ստեղծված ցանկացած իրավիճակի հայկական մեկնաբանությունն առաջ տանել։ Իսկ դրա համար եկեք իրար քննադատելու էներգիան իրար օգնելու էներգիայի փոխարինենք։Հիմա մենք էլ պետք է սովորենք ամեն ինչ մեկնաբանել ու ներկայացնել մեր օգտին։ Որովհետև մեր պատերազմը չի ավարտվել, իսկ մեր հաղթանակի գրավականը ազգային միասնությունն է։Աստված պահապան մեր Հայրենիքին։

Կարդացեք նաեվ

Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, ԱՆ-ն սկսում է շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթաց

Gayane Abovyan

Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը

Gayane Abovyan

Ում մենք չենք կարողացել դատել, հունիսի 20-ին ձեզանից յուրաքանչյուրը կարող է դատել. Փաշինյան

Gayane Abovyan

Վերջին Զգուշացումը՝ Պարանը փաթաթում են մեր վզին, Հայաստանը ստրկացման առաջ է կանգնած

Gayane Abovyan

Նաիրա Զոհրաբյան՝ այս ընտրություններին չեմ մասնակցի, հետագայում խորհրդարան վերադառնալու եմ

Gayane Abovyan

ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին, որոնք կարժանանան պետական պարգևների

Gayane Abovyan