Հասարակություն

«Էրդողանը փոքր քայլերով ստուգում է միջազգային հանրության արձագանքը». ՌԴ պետդումայում կոչ են արել «Հարավային Կովկասում տրորել Թուրքիայի քիթը»

ՌԴ պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Շերինը մեկնաբանել է ԼՂ հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը՝ նշելով, որ եթե  ռուսական կողմն այս առնչությամբ այժմ պատշաճ քայլեր չձեռնարկի, ապա ՆԱՏՕ-Ն անհապաղ Կովկասի միջոցով Ռուսաստանում իրավիճակի սասանման նոր փորձեր կձեռնարկի, գրում է politexpert.net կայքը։

Մեկնաբանելով Թուրքիայի վերջերս ցուցաբերած վարքագիծը՝ Շերինը նշել է, որ Անկարան պարզապես փորձում է վերադարձնել Կովկասը, իսկ «Ռուսաստանը և ամբողջ աշխարհն այժմ զբաղվում են նրան հանդարտեցնելու քաղաքականությամբ»։

«Մենք որևէ հակամարտության չմիջամտելու համար բազմաթիվ պատճառներ ենք գտնում: Մտածում ենք, թե Էրդողանը կկատաղի ու հետո կհանգստանա: Սակայն Թուրքիայի՝ առանց պատշաճ պատասխանի մնացած ցանկացած գործողություն ամրապնդում է Էրդողանի վստահությունն առ այն, որ նա ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ունի, որ իր բանակն Օսմանյան կայսրության երբեմնի կորցրած տարածքները կարող է վերադարձնել: Փոքր քայլերով նա ստուգում է միջազգային հանրության արձագանքն իր գործողություններին: Թուրքիայի հետ բոլոր մեղմ հարաբերությունները ոչ թե որպես դիվանագիտական մշակույթ, այլ թուլության դրսևորում են ընկալվում: Իսկ հետո շատ ավելի վատ կլինի»,- նշել է Շերինը։ 

Պատգամավորը նաև հիշեցրել է Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին և զգուշացրել, որ պատշաճ արձագանքի բացակայության դեպքում շուտով Ադրբեջանում կհայտվի թուրքական ռազմակայան, կարելի է ասել՝ ՆԱՏՕ-ի ռազմակայան։  

«Այսինքն՝ ՆԱՏՕ-ն հայտնվելու է Կասպից ծովում, որն այժմ միակ ծովն է, որտեղ հյուսիսատլանտյան դաշինքի նավեր և զորքեր դեռ չկան: Եվ սա երկու ուղղություններից՝ Սև և Կասպից ծովերից ելք է դեպի տարածաշրջան, ինչպես նաև Կովկասի միջոցով Ռուսաստանում իրավիճակի սասանման նոր փորձ»,- մեկնաբանել է Շերինը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 963 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Քիմ Քարդաշյանը հայտնել է ԱՄՆ-ում արցախցի երեխաների համար տոնական նվերներ պատրաստելու մասին

Gayane Abovyan

«Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք Ղարաբաղցի տականքներից» Նիկոլ Փաշինյան

Gayane Abovyan

Երևանից Ստեփանակերտ անվճար տեղափոխող ավտոբուսները կշարժվեն «Կիլիկիա» ավտոկայանից

Gayane Abovyan

Չէ, դաշնակ շիզոֆրենիկ, հայ երեխային սպանողին պահենք, հագցնենք, կերակրենք մեր հարկերի հաշվին, իսկ մեր երեխաներին թողնենք…Լիզա Ճաղարյան

Gayane Abovyan

Շները հարձակվել են երեխայի վրա, նրան փրկել են քաղաքացիները.ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ

Gayane Abovyan

Կառավարությունը շատ արդյունավետ է աշխատում. Խաչատուր Սուքիասյանի լավատեսական հարցազրուցը

Gayane Abovyan