Հասարակություն

Կրակը դադարեցնելու սին խոստումների և միաժամանակ ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի անկախության միջազգային ճանաչմամբ. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն  տարածել՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝

«Հոկտեմբերի 23-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ:

Ուշագրավ է այն փաստը, որ Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռային հարվածներն իրականացվել են ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու նպատակով Վաշինգտոնում կայացած առանձին հանդիպումների ավարտից անմիջապես հետո:

Հարվածի ժամի և վայրի ընտրությունը կասկած չի թողնում, որ Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դադարեցմանը: Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները ձախողել են մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահի, իսկ հոկտեմբերի 17-ին` Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ:

Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը լիովին վայելող Ադրբեջանի այս հետևողական և նպատակաուղղված գործողությունները վկայում են, որ պատերազմն Ադրբեջանի իշխանությունների գիտակցված ընտրությունն է: Հենց այս փաստն է, որ թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությանը՝ առաջընթացի հասնել ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու փորձերում:

Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ»:

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Նիկոլը զարմացրեց Աշխարհի Հայերին․ Ծառուկյանը չեր սպասում նման բան

Gayane Abovyan

Ղարաբաղյան կլանի 2 սրբապիղծները պապանձվել են՝ Ալիս Սողոմոնյանի ավերիչ գրառումը

Gayane Abovyan

Դավաճանների փնտրտուքով ներսից երկիր են քանդում, էդ անում են պետության ղեկավար եղած մարդիկ

Gayane Abovyan

Երբ լսեցինք լուրը, աղոթեցինք, որ մեր երեխեն էլ էդ 6-ի մեջ լինի ու էդ ժամանակ… Վերածնված Ռուսլան Թումանյանի մոր հուզիչ խոսքերը, որ անհնար է դիտել առանց արցունքների

Gayane Abovyan

Երբ ոմանք Փաշինյանին անվանում են հոգեկան հիվանդ, ինձ համար արդեն տարօրինակ չէ, քանզի… Արամ Առաքելյանի գրառումը` ուղղված վարչապետին մեղադրողներին

Gayane Abovyan

Ալիևն ասել է, որ Փաշինյանը պետք է «շնորհակալություն հայտնի Պուտինին»

Gayane Abovyan