Հասարակություն

Զոհված զինծառայողի մոր կոչը

Ես՝ Աստղիկ Հովհաննիսյանս՝ Հայկ Սահակյանի որդեկորույս մայրս, Դիմում եմ Ձե՛զ:Ձե՛զ՝Մայրե՛ր Հայոց՝ Առյուծածին, Հայրե՛ր Հայոց՝ Առյուծածին:Ոսոխը նորից մեր դուռն է թակել: Ոսոխը նորից դավեր է նյութում: Ոսոխը նորից կոչնակն է զարկել՝ կա՛մ պիտի լինենք, կա՛մ կորչենք անհետ: Ա՛րդ, Ձեզ եմ դիմում կոչով մայրական՝ մենք պիտի՛ լինենք, ու պիտի լինե՛նք կուռ ու անկոտրում, առավե՛լ հպարտ, առավե՛լ ուժգին, հուժկու և սաստիկ: Ունե՞նք մենք այլ ելք, եթե մեր այս հողը՝ արյամբ ժառանգված ու արյուն դարձած մեր այս օջախը, պահում ենք արյամբ մեր կորյունների: Մենք պիտի՛ լինենք, զի որդուս պոկել, սրտիցս հանել ու հայրենիքիս նվեր եմ տվել: Որդուս եմ տվել ու է՛լ չեմ զիջի ոչինչ առավել: Իմ վիշտը խորն է, բայց ի՛մը չէ միայն՝ քոնն է իմ վիշտը ու բոլորինս: Վիշտն իմ դարձել է մի վիշտ հայրենյաց:Ու բա՛վ է: Նոր եղե՞ռն՝ է՛լ չի լինելու: Այրվող ցորյաննե՞ր՝ է՛լ չեն լինելու: Արնացած գետե՞ր՝ է՛լ չեն լինելու: Ընկած տաճարնե՞ր՝ ո՛չ, չե՛ն լինելու: Մեր Որդվոց կյանքով մեր նոր Արևը նորից կվառվի ալ վառմամբ հրկեզ՝ կյանքով Նաիրյան: Էլ ո՛չ մի զիջում:#հաղթել ենք

Կարդացեք նաեվ

Ղարաբաղում Անկարան ու Բաքուն ցեղասպանություն են գործել. առաջարկվել է ստեղծել միջազգային տրիբունալ

Gayane Abovyan

Ինչ եղանակ կլինի առաջիկա շաբաթ

Gayane Abovyan

Ալիևը դժոխքի մեջ է հայտնվել՝ նա ստիպված կլինի հանել Ադրբեջանական զորքը Հադրութից

Gayane Abovyan

Ով ծնեց այս պղծին. Պավլիկ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մասին

Gayane Abovyan

Քանի տարեկան էին կորոնավիրուսից երեկ մահացած 7 պացիենտները

Gayane Abovyan

ՍԱ՞ ԷԼ Է ԾՐԱԳՐՎԱԾ․ Շուշան Պետրոսյանը դեռ համարձակվում է նման բանե՞ր անել․ ԱՄՈԹ

Gayane Abovyan