Հասարակություն

Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և Թաղավարդ համայնքը

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետկան ծառայությունը:

Գրադի և սմերչի  կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։

Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ  ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։

Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 963 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում:

Կարդացեք նաեվ

Դա Ցեղասպանություն էր՝ Ռոհանին պայթեցնում է ողջ աշխարհը

Gayane Abovyan

Այդպես բժիշկը մի օր կասի, որ… Լևոն Բարսեղյանի կոշտ պատասխանը Շիրակի թեմի առաջնորդին

Gayane Abovyan

Սերժը Խոսեց Հրատապ․ Նա ասեց ողջ ճշմարտությունը

Gayane Abovyan

Երկու լուր կա, մեկը՝ վատ, մյուսը՝ լավ․ Աստղաբանի նոր սենսացիոն բացահայտումները

Gayane Abovyan

Գլուխը պատով կտա՝ բախում կհրահրի, Երևանն ու Հայաստանը պոլիգոն չեն․ Շարմազանով

Gayane Abovyan

Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել 2600 բնակիչ

Gayane Abovyan