Հասարակություն

Գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների սոցիալական ցանցերի էջերն ակտիվացվում են ադրբեջանական տիրույթից․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է․ «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը:

Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից: Այս պահի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոսքը գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների մասին է:

Հայկական օգտատերերի նշված էջերից տարածվում է ատելություն: Տարածվում են նաև Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր է հանել դեպքեր, երբ այդ նյութերն արժանանում են հայկական օգտահաշիվների արձագանքի՝ ակնհայտորեն չիմանալով, որ էջը կառավարվում է Ադրբեջանից:

Ուստի, պետք է ցուցաբերել բացառիկ զգուշություն սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս:

Այս պահին հրապարակում եմ ընդամենը մի քանի ապացույց: Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով»:

Կարդացեք նաեվ

Առաջիկայում Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան չարտերային չվերթներ տեղի կունենան

Gayane Abovyan

ՈւՂԻՂ. Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան շարունակվում է

Gayane Abovyan

Արա դու մարդ ես, թե՞ աթոռ. Կարեն Արայանը՝ Նիկոլ Փաշինյանին

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում իրավիճակի ամփոփում 15:00-ի դրությամբ

Gayane Abovyan

Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին սադրում է. կրակոցներ՝ օդ և հայկական դիրքերի ուղղությամբ. Wargonzo

Gayane Abovyan

Պուտինն ու էրդողանը զիջում են դիրքերը․ՄԵԾ ՃՆՇՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ․Էրդողանի վառվող խաղաքարտերը…

Gayane Abovyan