Հասարակություն

Նախարարն այցելել է մարզային բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով:

Մասնավորապես, նախարարն այցելել է Մասիսի, Էջմիածնի, Աշտարակի և Աբովյանի բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել պացիենտների հոսքերի կառավարմանը, շրջել է հիվանդասենյակներով, զրուցել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների և նրանց բուժող բժշկական անձնակազմի հետ:

Բոլոր զինվորներին նախարարը մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել հայրենիքը նվիրումով պաշտպանելու համար:

Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է նաև բժշկական կենտրոնների կարիքներով և տեղում առաջարկել լուծման տարբերակներ, ինչպես նաև համոզվել, որ կենտրոնները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմերին` կատարած ծանր աշխատանքի և զինվորների կյանքը փրկելու համար:

Կարդացեք նաեվ

Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում

Gayane Abovyan

Մի հատ հարց տվեք` այ դավաճան շուն շան որդի, մեր երեխեքին հետ չստացած` ինչի՞ ամեն ինչ հանձնեցիր

Gayane Abovyan

Մահացել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը

Gayane Abovyan

Փաշինյանը հանդիպել է «ՀԷՑ»-ի, «Գազպրոմ Արմենիայի», «Նուշիկյան ասոցիացիայի» ղեկավարների հետ

Gayane Abovyan

Խուճապ. Քաղաքացիներն իրար հրմշտելով դուրս են վազել առևտրի կենտրոնից. Տեսանյութ

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղ առավոտյան ամեն ինչ սկսվեց սաստկանալ. Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan