Հասարակություն

Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող 1 և քաղաքացիական 2 բեռնատար ինքնաթիռ է անցել Վրաստանի տարածքով

Flightradar24 հարթակից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 24-ի գիշերը 3 բեռնատար ինքնաթիռ է անցել Վրաստանի օդային տարածքով, դրանցից 2-ը պատկանում են Silk Way Airlines-ին, 1-ը` Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Այս մասին գրում է Pan-ը:

«Վոեննիյ Օբոզրեվատել» տելեգրամյան ալիքը ֆիքսել է, որ դրանք ԻԼ-76ՏԴ ինքնաթիռներ են։

Սովորաբար Silk Way-ի այս ինքնաթիռները սպասարկում են Ադրբեջանի կառավարությանը, դրանք պարբերաբար թռիչքներ են անում դեպի Իսրայել և Թուրքիա։ Ըստ այդմ՝ չի բացառվում, որ սրանք նույնպես ռազմական նշանակության արտադրանք են տեղափոխելիս եղել Ադրբեջանի ՊՆ-ի համար։

Վրաստանը հայտարարել էր, որ իր տարածքով չի թողնելու ռազմական նշանակության տարանցումներ ԼՂ հակամարտության կողմերից ոչ մեկին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Կարդացեք նաեվ

Դոգի բացահայտումը ,ի՞նչերա անում Աննա Հակոբյանը Մոսկվայում

Gayane Abovyan

Թշնամին ամեն կերպ փորձում է ներխուժել Հադրութ, ՊԲ-ն ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում

Gayane Abovyan

ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության. Փաշինյան

Gayane Abovyan

Բենզինի շշերը բերեք. անհետ կորածների հարազատները փորձում են կոտրել ՊՆ–ի դարպասը

Gayane Abovyan

Մի շարք հասցեներ այսօր կհոսանքազրկվեն

Gayane Abovyan

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. 24 ժամ ջուր չի լինելու

Gayane Abovyan