Հասարակություն

Քաղաքացին COVID-19-ի թեստ է կեղծել զինծառայությունից խուսափելու համար. ինչ պատժամիջոց է սահմանվում

Ազգային անվտանգության ծառայության նոր բացահայտումը: Րոպերներ առաջ ծառայությունից Լուրերին հայտնել են, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և լաբորանտին, տվյալ զինծառայողի անվամբ կազմել կորոնավիրուսի հիվանդության մասին կեղծ բովանդակությամբ փաստաթղթեր։

Ըստ ԱԱԾ-ի՝ հաղորդվել է նմուշառում կատարելու մասին, մինչդեռ, փաստացի տվյալ անձից որևէ նմուշ չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար փորձաքննության է ուղարկել փաստացի «covid-19» հիվանդություն ունեցող այլ անձի նմուշ։

Իրավապահ մարմինը նշում է՝ արդյունքում հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել կեղծ բովանդակությամբ եզրակացություն, որ իբր նրա մոտ հայտնաբերվել է «covid-19», ինչը զորահավաքային զինծառայողին հնարավորություն է տվել ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնել զինվորական ծառայության կատարումը:

Հարուցված է քրեական գործ, ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը, այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Կարդացեք նաեվ

Մուրադովը Հենց Նոր ՄՏԱՎ ՊՆ

Gayane Abovyan

Նիկո՛լ, դու ատում ես արցախցուն, սյունեցուն․ քաղաքացին պնդում է՝ իրեն ու ամուսնուն «փռել են ասֆալտին»

Gayane Abovyan

Ահա՝ ինչու է Նիկոլ Փաշինյանը մինչև այժմ վարչապետ. Մեղավորները հայտնի են

Gayane Abovyan

Ծառուկյանի խոսքը խոսք ա, բացառված ա, որ ես միանամ «Իմ քայլին». ԲՀԿ առաջնորդ

Gayane Abovyan

2017-ին ձեռք էին բերվել սարքեր, որոնցով պիտի օդը փակվեր, պարզվեց՝ չեն աշխատում. Փաշինյան

Gayane Abovyan

Ովքեր կհսկեն Սյունիքի ճանապարհները. Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն ու նոր որոշումը

Gayane Abovyan