Հասարակություն

ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին, որոնք կարժանանան պետական պարգևների

Պաշտպանության Բանակը ներկայացնում է նորօրյա հերոսներին, որոնք կարժանանան պետական պարգևների։

«Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը բարձր վարպետությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր, գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Նույնատիպ պետական պարգևի է ներկայացվել նաև փոխգնդապետ Մանուկ Աշոտի Մելքոնյանը՝ յուրային ուժերի բնագծերը հարավ-արևելյան ուղղությամբ հերոսաբար պաշտպանելու համար:

Տանկային անձնակազմով թշնամական մեկ տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար ավագ սերժանտ Արման Հրանտի Ներսիսյանը, շարքային Նարեկ Արայի Ավագյանն ու շարքային Արտյոմ Ջոնիկի Ադամյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով:

Հակառակորդի կրակի տակ շտապ օգնության մեքենայով վիրավոր զինծառայողների տարհանումը իրականացնելու համար ավագ-սերժանտ պայմանագրային Կարեն Էդուարդի Փաթյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Թշնամական Դ-30-ի կրակային դիրքը, հրետանային դիտակետեր ու շարասյուներ ոչնչացնելու համար ավագ սերժանտ Ավագ Գագիկի Մինասյանը, շարքային Սմբատ Վովայի Առաքելյանը, սերժանտ Մհեր Աշոտի Աղաջանյանն ու կրտսեր սերժանտ Սևակ Գրիշայի Մարգարյանն ու սերժանտ Սամվել Գարիկի Լալաբեկյանը հանրապետության նախագահի կողմից կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով:

Կարդացեք նաեվ

Կողմ եմ, որ սահմանամերձ գյուղերի ժողովուրդը զինված լինի․ զենքը չի կրակում, մարդն ա կրակում

Gayane Abovyan

Ինչ է սպասվում Ադրբեջանին ԼՂ-ում պարտվելու դեպքում. Regnum

Gayane Abovyan

Այս պահին 17 հայ զինծառայող գտնվում է Ադրբեջանում. ՔԿ ներկայացուցիչ

Gayane Abovyan

Այսօր վարչապետ Նիկոլը նման է այրված եւ մոխրացած ծառի, որի շուրջը… Հակոբ Մուշի ուշագրավ գրառումը

Gayane Abovyan

Զոհերի թիվը սարսափելի շատ մեծ է․ Լարիսա Ալավերդյան

Gayane Abovyan

Ադրբեջանցի զինվորների հերթական խումբը պայթեց ականի վրա. Տեսանյութ

Gayane Abovyan