Հասարակություն

Աստղագուշակ․ հոկտեմբերի 26

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Չնայած որոշակի խնդիրներին, օրը բարենպաստ կանցնի: Դուք ավելի շատ հակված կլինեք կտրուկ ու վիրավորական արտահայտություններ անելուն, բայց կաշխատեք վերահսկել ձեզ ու չեք վիրավորի նրանց, որոնք թանկ են ձեզ համար: Օրվա երկրորդ կեսին մտերիմներին ինչ-որ բանով ուրախացնելու հնարավորություն կունենաք:

Շրջապատողների հետ հարաբերություններում նրբանկատությունն այսօր շատ կարևոր կլինի: Ուրիշների գործերին խառնվել ամենայն հավանականությամբ պետք է գալու, բայց դա պետք է զգույշ ու նրբանկատ անել: Ձեր խորհուրդները օգտակար կլինեն, բայց դրանք արժե տալ միայն այն ժամանակ, երբ շրջապատողները խնդրեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝ 2020 թվականի հորոսկոպը

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը մեծ հաջողություններ ու նշանակալի ձեռքբերումներ է խոստանում: Դուք բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք, կհաղթահարեք ճանապարհին առաջ եկած խոչընդոտները: Ֆինանսական տեսանկյունից հաջող կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածը նշանակալի դրամական մուտքեր, շահավետ գործարքներ, ինչպես նաև արժեքավոր նվերներ է խոստանում:

Հնարավոր են չծրագրված այցեր, դուք ուրախ կլինեք հյուրերի համար: Երեկոն հարմար է ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, այն հարազատների հետ խոսելու համար, որոնց հետ վերջերս լեզու գտնելը շատ բարդ էր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, շատ գործերում հաջողությունների կհասնեք: Դժվարությունն այն է, որ միշտ նպատակին տանող կարճ և ուղիղ ճանապարհները չեք ընտրի, կնախընտրեք զարտուղի ճանապարներով գնալ: Դա ժամանակ և ուժեր կխլի, այնպես որ՝ լավ է նախապատվությունը տաք բաց, վճռական գործողություններին:

Անկեղծությունը կօգնի ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնել: Նրանք, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս, չեն կարողանա դիմակայել ձեր հմայքին: Սակայն ոչ բոլորը, որոնք այսօր աջակցություն կխոստանան, կպահեն իրենց խոստումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արդյունավետ ու հետաքրքիր օր է, որը շատ լավ բաներ է խոստանում: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել աշխատանքի մեջ, նոր համախոհներ գտնել, որոնք էլ կնպաստեն ձեր ամբիցիոզ ծրագրերի իրագործմանը: Չի բացառվում՝ օրվա իրադարձությունները ապագա խոշոր հաղթանակների համար մի քայլ առաջ ապահովեն:

Օրը հարմար է հատկապես ոչ ֆորմալ, ընկերական շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, կիմանաք՝ ինչպես ուրախացնել յուրաքանչյուրին, կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց տրամադրությունը բարձրացնելու ձևը: Հենց ձեր շնորհիվ նրանք, որոնք նախկինում լեզու չէին գտնում իրար հետ, կկարողանան պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան լավ կստացվի, հաջող կլինեն նույնիսկ այն նախաձեռնությունները, որոնց հետ մեծ հույսեր չէիք կապում: Համառությունը լավ ծառայություն կմատուցի. նրա շնորհիվ կտարահամոզեք ընդդիմախոսներին, նոր համախոհներ կգտնեք: Չի բացառվում՝ ձեր կողմը կանգնեն մարդիկ, որոնք նախկինում ձեր մրցակիցներին էին աջակցում:

Անձնական խնդիրներից խուսափելուն կօգնի ինտուիցիան. նրա հուշումները ժամանակին ու հստակ կլինեն: Դուք կոնֆլիկտներ չեք հրահրի, հակառակը՝ միշտ կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ նշանակալի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ հաջող կդասավորվի, եթե փոքրիկ տհաճությունների, աննշան տարաձայնությունների պատճառով չանհանգստանաք ու չվշտանաք: Կենտրոնացեք իսկապես կարևորի վրա. հաջողությունը սարերի հետևում չէ, դուք անպայման կհասնեք նրան, եթե չշեղվեք: Լավ է հույս դնեք ձեր ուժերի վրա ու օգնություն չսպասեք նույնիսկ նրանցից, որոնք խոստացել են այն:

Կարևոր կլինի ֆինանսական գործերին հետևելը. չարժե պարտքով գումար վերցնել կամ այն անպիտան իրերի վրա ծախսել: Ավելի վաղ ծրագրած գնումների համար զղջալու կարիք չի լինի, իսկ ահա սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի առողջ բանականությամբ ղեկավարվելը, շուրջը գայթակղություններ շատ կլինեն: Դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա, անընդհատ կշեղվեք ինչ-որ հաճելի, բայց անիմաստ զրույցների վրա: Բացի այդ, կշեղեն անսպասելի լուրերը:

Օրվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կանցնի. դուք կկարողանաք ավարտին հասցնել այն, ինչ ավելի վաղ եք սկսել, հաջողությամբ գլուխ կհանեք բարդ խնդիրների լուծումից: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի: Մտերիմները կաջակցեն ձեր գաղափարները, դրանց իրագործման համար օգնություն կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտն անհաջող կդասավորվի, հավանական են դժվարություններ գործերում, ձգձգումներ ու վեճեր: Մնացած ժամանակ կգերակշռեն դրական միտումները, դուք հաջողությունների կհասնեք, եթե չհրաժարվեք մտածածից: Հնարավորություն կունենաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով, իրագործել փառասիրական ծրագրերը:

Կարող եք աշխատանքի ու հոբբիի համար անհրաժեշտ իրեր, գործիքներ ու կենցաղային տեխնիկա գնել: Դուք ընտրության հարցում չեք սխալվի, գնումներն էլ երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի այցեր. հյուրերը լավ նորություններով կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հասարակ ու հեշտ չեք անվանի, բայց դուք կարող եք հաղթահարել բոլոր փորձությունները, որոնք այն պատրաստել է: Կարևոր կլինի լրջությունը պահպանելը, նոր գործերին ու խնդիրներին թեթևամտորեն չվերաբերվելը, չմտածելը, որ ամեն ինչ ինքն իրեն է ստացվելու: Հաջողությունը ջանքեր կպահանջի. եթե հիշեք այդ մասին, կհասնեք ձեր նպատակներին:

Մի շտապեք լուծել ֆինանսական հարցերը, նույնիսկ եթե խոսքը աննշան գումարի մասին է: Հիմա դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, երբ խոսքը վերաբերվի գումարին ու չեք մտածի, թե որքան կարևոր ու անհրաժեշտ են այս կամ այն ծախսերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, ամեն անգամ չեք ստանա այն աջակցությունը, որի կարիքն ունեք: Խուսափեք գործընկերների հետ կոնֆլիկտներից, մի վիճեք այն մարդկանց հետ, որոնք կարող են ինչ-որ բանում օգտակար լինել: Արդյունավետ աշխատանքի համար կարևոր կլինի գոնե արտաքուստ լավ հարաբերություններ պահպանելը:

Օրվա երկրորդ կեսին տրամադրությունը կլավանա, ուրախության առիթներ կունենաք: Այդ հատվածում չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնցից կկարողանաք օգտվել վաղուց դրված նպատակներին հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Զգույշ գործելով՝ կկարողանաք նշանակալի հաջողություների հասնել, գլուխ հանել այն գործից, որը նախկինում անհույս էր թվում: Կարևոր կլինի չշտապելը, ամեն քայլը լավ մտածելն ու սեփական ուժերի վրա հույս դնելը. հազիվ թե կարողանաք ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվել:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից, օրն այնպես ծրագրեք, որպեսզի հանգստանալու համար ժամանակ մնա: Կոգեշնչեն ու կուրախացնեն ոչ մեծ ուղևորությունները, գեղեցիկ վայրերում զբոսանքները: Երբեմն բավական կլինի պայմանների աննշան փոփոխությունը, որպեսզի ձեզ ավելի լավ զգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կգերակշռեն դրական միտումները, շատ բան հաջող կդասավորվի: Դուք կկարողանաք հաջողության հասնել այն գործերում, որոնցից գլուխ հանել նախկինում չէր ստացվում, ընդ որում՝ ո՛չ օգնության կարիք կունենաք, ո՛չ էլ խորհուրդների: Կհաջողվի արագ գլուխ հանել նրանից, ինչը նախկինում շատ բարդ էր թվում: Երբեմն համարյա պատահաբար պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնք շուրջը բոլորին փակուղու առաջ էին կանգնեցրել:

Հավանական են անսովոր ծանոթություններ. չեն բացառվում, որ դրանք սիրային շարունակություն ստանան: Այստեղ կարող եք վստահել ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես պահեք ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Արտառոց դեպք Երևանում. հարս ու փեսան մինչ պսակադրվելը գնացին ընտրության

Gayane Abovyan

Եթե բժշկից տեղեկանք բերի, որ հոգեկան խնդիր չունի, բանավեճի հարցը կքննարկենք

Gayane Abovyan

Բաքվում տագնապ է․․․Վերջապես լավ լուր նաև հայրերի համար

Gayane Abovyan

Քոչարյանը գիտեր՝ հողերը պետք է հանձնվեն․ հոկտեմբերի 27-ից հետո դադարեցվեց ամրությունների կառուցումը. Վահան Շիրխանյան

Gayane Abovyan

Բորելը շնորհակալություն է հայտնել Լավրովին

Gayane Abovyan

Հանդիպեցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ․ Արարատ Միրզոյան

Gayane Abovyan