Հասարակություն

Պուտինը խոսեց, բայց չգաղտնազերծեց, թե ինչպես է գործելու. Դա նրա ոճն է

«Վալդայ» քննարկումների ակումբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Նա նշել է, որ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմից մեծաթիվ զոհեր կան՝ իրենց տվյալներով՝ յուրաքանչյուր կողմից 2 հազարից ավելի զոհ, զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի:

Ռուսաստանի նախագահն ասել է, թե շատ կցանկանար որևէ փոխզիջում գտնել, ամեն օր մի քանի անգամ խոսում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ
Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ այսօր կայանալիք հանդիպումների առնչությամբ Պուտինն ասել է՝ մեծ հույսեր ունի, որ ԱՄՆ-ը համատեղ կգործի, կաջակցի կարգավորման ջանքերին:

Պուտինին ուղղված հարցում ակնարկ կար, որ Ռուսաստանը կարող է օգնել Հայաստանին Ադրբեջանի և Թուրքիայի դեմ մղվող պայքարում, որովհետև Ռուսաստանն ու Հայաստանը յուրահատուկ հարաբերություններ ունեն: Սակայն ՌԴ նախագահն ասել է, որ Ռուսաստանը յուրահատուկ կապեր ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ: Նա մի քանի գործոններ է թվարկել և նշել, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար հավասար գործընկերներ են:

Պուտինը նշել է, որ, իհարկե, ընդհանրությունների հետ մեկտեղ կան նաև տարբերություններ, և չօգտագործելով ցեղասպանություն բառը՝ նա ասել է. – «Մենք հաստատ չենք մոռանա այն, ինչ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ, հայ ժողովրդի մեծ ողբերգությունը»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվելու պատճառի մասին Ռուսաստանի նախագահն ասել է, թե այն չի սկսվել որպես միջպետական կամ տարածքների համար հակամարտություն, այլ էթնիկ բնույթ է կրել: «Ցավոք, դա ևս փաստ է, որ նախ Սումգայիթում, իսկ հետո Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան ոճրագործություններ են իրականացվել: Այս ամենը պետք է համալիր կերպով հաշվի առնենք: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ այն իրավիճակը, որի պարագայում Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորսվել է, չի կարող երկար շարունակվել», – նշել է Պուտինը:

Նա ասել է, թե լարված աշխատանք է տարվել կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար, որոշ պահերի թվում էր, որ մի փոքր էլ, մի քիչ էլ, մի քայլ էլ՝ և կգտնվի լուծումը, դժբախտաբար դա տեղի չունեցավ, և «այսօր մենք ունենք հակամարտություն՝ վատթարագույն տարբերակով»: «Հիմա առաջինը, ինչ պետք է անել՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: Այդ մասին ձեռք բերված համաձայնությունը, ցավոք, չկատարվեց, պետք է ձգտել հասնելու դրա իրականացմանը», – ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս բոլորը քննարկում են Պուտինի խոսքը: Այդ ելույթը միանշանակ հավասարակշռված էր ու զուսպ՝ ոչ մեկին չնեղացնելու, որևէ կողմի ժողովրդի հոգու նուրբ լարերին, այսպես ասած՝ չկպնելու այս ծանր իրավիճակում առումով:

Պետք է հստակ հասկանալ՝ Պուտինի խոսքն ուղղված էր բոլորին՝ հակամարտության մեջ ներքաշված կողմերին, շահագրգիռ պետություններին ու նրանց ղեկավարներին: Այդ խոսքը չէր կարող լինել միակողմանի, մանավանդ, որ Ռուսաստանից գրեթե արդեն 1 ամիս հայտարարում էին, որ կողմնակից են խնդրի խաղաղ կարգավորմանն ու ամեն ինչ անում են մինչ օրս, որպեսզի կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ:

Պուտինի խոսքը չի նշանակում, որ նա ձեռքերը ծալած նստել է ու սպասում է անկանխատեսելի իրադարձությունների: Պուտինի խոսքից՝ ավելին, ամենևին էլ չի երևում, թե կուլիսների հետևում ինչպես նա կգործի այսօր և վաղը, որովհետև նա տվել է գնահատականներ, որոնցից նաև կարող է բխել, որ թուրք-ադրբեջանական դաշինքն արդեն նրա համբերության բաժակը հատելուն է մոտեցել և նա կգործի, ու թերևս գործում է, բայց նախընտրում է դրա մասին ոչ թե խոսել, այլ գործել:

Իրավիճակը՝ նաև Ռուսաստանի համար բավական բարդ է. Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քաղաքական, տնտեսական համագործակցություն է դրված զոհասեղանին, իսկ Հայաստանի հետ զուսպ՝ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, որոնք վերջին երկուսուկես տարիներին, մեղմ ասած, չեն փայլել, եթե չասենք՝ հետընթաց են ապրել:

Այս իրավիճակում՝ Պուտինի խոսքից ավելին, իսկապես, չէր կարելի սպասել: Հետևաբար, Պուտինը խոսեց, բայց չբացեց, թե ինչպես է գործել ու ազդելու պրոցեսների վրա: Դա բնորոշ է նրա ոճին՝ գործել, բայց ոչ հրապարակավ:

Կարդացեք նաեվ

Տեսախցիկը արձանագրել է Զոլաքար գյուղում ողբերգական ավտովթարի պահը

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրճարանի տնօրենը փորձել է խեղդել տարածքի սեփականատիրոջը, ով անկողնային հիվադ է. մանրամասներ

Gayane Abovyan

Լռեք Սրիկաներ! , Նրանք երկնքից մեզ հետևում են, Հրապարակվել է 15 րոպե առաջ

Gayane Abovyan

Եթե փաստաթուղթը չստորագրվեր, էրեխեքը տուն չէին գա․ ծնողները դիմավորում են արձակուրդ եկած զինվորներին

Gayane Abovyan

Գաղտնի հանդիպումը բացահայտեց, Սա արդեն զզվելի է. Մաֆիան նոր դավեր նյութում Նիկոլի թիկունքում

Gayane Abovyan

Պատերազմի Մասին նոր սենսացիոն բացահայտումներ

Gayane Abovyan