Հասարակություն

Գերտերությունները նույնպես պատրաստվում են… պատերազմի

Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին տեսնել ոչ միայն մեր Հայրենական պատերազմը հանուն Արցախի: Աշխարհը երբեք կանգ չի առնում: Եվ աշխարհին սպառնացող սպառնալիքները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Ռուսաստանը, Չինաստանը և այլ երկրներ պատրաստվում են: Մենք միտումնավոր չենք գրում, թե ինչի են պատրաստվում: Բայց հայտնի է, որ վերջերս Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, այցելելով Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (ՉԺԱԲ) հատուկ նշանակության զորքերի մի շարք ստորաբաժանումներ, իր զինվորներին և սպաներին կոչ է արել պատրաստվել… պատերազմի: Ո՞ւմ դեմ է պատերազմելու Չինաստանը: Մեր պատասխանը՝ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի դեմ, որն այժմ ագրեսիա է սկսել Արցախի և Հայաստանի դեմ…

Ռուսաստանը նույնպես պատրաստվում է «ինչ-որ բանի»: Արբանյակային նոր նկարները ցույց են տալիս, որ Ռուսաստանը կարող է վերսկսել միջուկային թևավոր հրթիռի թռիչքային փորձարկումները Արկտիկական շրջանի մերձակայքում, հոկտեմբերի 21-ին հաղորդել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով մասնագետներին, որոնք վերլուծել են արբանյակային լուսանկարները: Նշվում է, որ արբանյակային նկարներն արվել են Planet Labs մասնավոր ընկերության կողմից՝ սեպտեմբերին: «Դրանցում բարձր ակտիվություն է երևում Պանկովո կոչվող վայրում, որտեղ Ռուսաստանը նախկինում փորձարկել է «Բուրեվեստնիկ» միջուկային հրթիռը: Այս մասին նշել են Միլդբերյան միջազգային հետազոտությունների ինստիտուտի փորձագետներ՝ Մայքլ Դուիցմանը և Ջեֆրի Լյուիսը: Ռուսաստանը կարծես թե դադարեցրել էր հրթիռի փորձարկումը 2018 թվականից հետո՝ ապամոնտաժելով մեկնարկահրապարակը, սակայն «նոր արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ դադարն ավարտվել է»,- ասվում է զեկույցում: «Նման գործունեությունն ու նոր շինարարական աշխատանքները վկայում են «Բուրեվեստնիկ» միջուկային թևավոր հրթիռի թռիչքային փորձարկումների վերսկսման մասին»: Նրանց խոսքով՝ նկարները ցույց են տալիս, որ «ռուսները վերակառուցել են մեկնարկահրապարակը»: Դրանք ցույց են տալիս «մեծ քանակությամբ բեռնարկղեր երկու տեխնիկական հրապարակներում՝ ներառյալ հրթիռների փորձարկման հավանական շենքը»:

CNN-ը հիշեցնում է, որ այս ամիս Կրեմլը հայտարարել է Սպիտակ ծովում գերձայնային թևավոր հրթիռի հաջող արձակման մասին, իսկ վերջերս Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ցույց է տվել «Օնիքս» թևավոր հրթիռի արձակման տեսանյութը՝ Արկտիկայում գտնվող ռազմաբազայից: «Թրամփը կոչ է անում իր ազգային անվտանգության թիմին՝ միջուկային գործարք կնքել Ռուսաստանի հետ նոյեմբերյան ընտրություններից առաջ, — ինչի մասին հեռուստաալիքին հայտնել են իրազեկ աղբյուրները: Սկզբում նա ցանկանում էր համաձայնագրում ներգրավել Չինաստանին, սակայն Պեկինը մերժել է բանակցություններին մասնակցելու բոլոր առաջարկները», — ասվում է զեկույցում: «Կարծես թե ԱՄՆ-ը և Ռուսաստանը կխճճվեն սպառազինությունների նոր մրցավազքում: Այն մոդելը, որը մշակում է Ռուսաստանը հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգը հաղթահարելու համար, ամենավտանգավոր և ապակայունացնող սպառազինության համակարգերից մեկն է, կարծես գիտական ​​ֆանտաստիկայից վերցված լինի», — պարզաբանել է Լյուիսը՝ նկատի ունենալով միջուկային թևավոր հրթիռը: Միջուկային զենքի տարածման հարցերով փորձագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դոցենտ Վիպին Նարանգը ենթադրում է, որ Մոսկվան «կարող է հասնել այնպիսի միջմայրցամաքային արձակման հեռահարության, որը մարտահրավեր կնետի ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգին»: «Միջուկային թևավոր հրթիռը ցածր է թռչում, ռադարներից խուսափում է, ունակ է միջուկային լիցք կրելու և գործարկման հսկայական տիրույթ ունի, ինչը վտանգ է ներկայացնում հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգի համար», — հաղորդել է Նարանգը:

Մենք չենք ուզում երևակայել, թե ինչին է պատրաստվում Ռուսաստանը: Պարզապես հիշեցնենք, որ ամերիկացիները հիշում են Սպիտակ ծովից «Ցիրկոն» գերձայնային թևավոր հրթիռի գերհաջող փորձարկումը Բարենցի ծովում տեղակայված թիրախի դեմ: Հրթիռի թռիչքի հեռավորությունը 450 կիլոմետր էր, առավելագույն բարձրությունը՝ 28 կմ: Թռիչքի ժամանակը՝ 4,5 րոպե: Հենց այս փորձարկումներն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել որպես «մեծ իրադարձություն» ոչ միայն ռուսական բանակի, այլ ամբողջ Ռուսաստանի համար…

Կարդացեք նաեվ

«Ես չեմ ասել «ա՛յ տվար», ասել եմ՝ «ա՛յ տղա»». Վահե Հակոբյան (տեսանյութ)

Gayane Abovyan

Հայաստանում կորոնավիրուսով վարակման 485 նոր դեպք է արձանագրվել

Gayane Abovyan

4 կին գերու մասին տեղեկություն ունենք․ Սիրանուշ Սահակյան

Gayane Abovyan

Կարսի զորավարժությանը զուգահեռ ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս է բերվել դիրքավորման.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan

Ուշադրություն բոլոր մայրիկներին․ Կովի կաթով չկերակրեք ձեր երեխաներին, պատճառը շատ լուրջ է

Gayane Abovyan

Վանգան ժամանակին շոկային կանխատեսումներ է արել 2021 թվականի համար․Նա կանխագուշակել էր նաև 44-օրյա պատերազմը․ Ահա, թե ինչ է սպասվում մեզ

Gayane Abovyan