Հասարակություն

Ադրբեջանը խաղաղության և կրակի դադարեցման նպատակ չունի․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: Այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին:

Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում, այդ թվում` Ավետարանոց գյուղի հատվածի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր: Այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները: Այս պահին էլ դրանք ընթանում են:

Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք` Սանսասարի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է տասնյակ անգամյա գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով, ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են, և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր»:

Կարդացեք նաեվ

Դիմում եմ Հայերին ու Էրդողանին։ Ալ Պաչինոն հիացրեց

Gayane Abovyan

Հայտնի են տնայնագործ պայմաններում պատրաստված օղու փորձաքննության արդյունքները

Gayane Abovyan

Վարչապետի հետ հանդիպումից բավարված ենք․ Արցախում ծառայող զինվորների հարազատներ

Gayane Abovyan

Կապիտան Սոս Էլբակյանը այսօր կդառնար 29 տարեկան

Gayane Abovyan

Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում կնոջ դի է հայտնաբերվել․ ամուսնու ճակատագրի մասին որևէ տեղեկություն դեռ չկա․ Արտակ Բեգլարյան

Gayane Abovyan

Ոստիկանությունը «բարգալկայով» կտրում է ձեռնաշղթաներն ու բերման ենթարկում ցուցարարներին

Gayane Abovyan