Ժամանց

Աստղագուշակ․ հոկտեմբերի 27

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինչ-ինչ նշանակալի իրադարձությունները քիչ հավանական են: Սա այն օրերից մեկն է, երբ հենց ձեզանից կախված կլինի, թե ինչ տեղի կունենա: Անհրաժեշտ է կենտրոնանալ կարևոր գործերի վրա, դրանց առավելագույն ուշադրություն դարձնել: Չի բացառվում՝ հենց այսօր լուծում գտնեք այն խնդրին, որի շուրջ վերջին օրերին շատ էիք մտորում:

Դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել սեփական զգացմունքներից, և դա կուտակված խնդիրները լուծելու առաջին քայլը կդառնա: Աշխատեք ինքներդ ձեզ հնարավորինս օբյեկտիվ գնահատել, մի տարվեք ինքնաքննադատությամբ: Ավելի օգտակար կլինի ինքներդ ձեզ գովելը կամ ձեր հաջողությունների մասին ծանոթներից մեկին պատմելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝ 2020 թվականի հորոսկոպը

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ողջ ծանր աշխատանքը ինքնուրույն կատարելու ձեր ցանկությունը գովելի է, բայց ավելի խելամիտ կլինի օգնության դիմելը: Ընկերները հաճույքով ընդառաջ կգան ձեզ, իսկ համատեղ գործունեությունը օգուտ կտա հարաբերություններին: Նշանի որոշ ներկայացուցիչներ առաջարկներ կստանան, որոնք մերժելու ցանկություն չեն ունենա:

Օրը հարմար է նոր ծանոթությունների համար: Դուք մարդկանց հարցում չեք սխալվի, կվստահեք ձեր ինտուիցիային և ճիշտ կվարվեք: Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք դրական հույզեր կպարգևեն, նույնիսկ եթե հեռու տեղեր չմեկնեք, այլ տեղանքն ուսումնասիրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը շատ հաջող է: Հենց այդ հատվածի համար արժե ծրագրել բոլոր կարևոր ու պատասխանատու գործերը, լուրջ բանակցություններն ու հանդիպումները: Բայց ինչքան օրն առաջ գնա, այնքան սխալների հավանականությունը կմեծանա: Երեկոն հրաշալի է հանգստանալու, զվարճանալու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ձեզ լավ հասկանում են:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Լավագույն օրը չէ հոգնեցնող ֆիզիկական աշխատանքի, սպորտով զբաղվելու համար: Ցանկացած ավելորդությունից ու վնասակար սովորությունից արժե գոնե որոշ ժամանակավոր հրաժարվել. դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող է բոլոր տեսանկյուններից: Դուք կկարողանաք անել այն, ինչ ծրագրել եք, արագ կլուծեք նոր խնդիրները: Շրջապատողները լավ կհասկանան ձեզ, շատ հարցերում կաջակցեն ու հաճույքով կօգնեն: Հին տարաձայնությունների ու խնդիրների մասին կարող եք մոռանալ, դրանք այլևս չեն անհանգստացնի ո՛չ ձեզ, ո՛չ ձեր մտերիմներին:

Կենսական պոտենցիալը բարձր է, ինքնազգացողությունը ողջ օրվա ընթացքում լավը կլինի: Եթե օրվա առաջին կեսը ավելի հարմար է կարգապահություն, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար, ապա երկրորդին ձեզ մոտ հրաշալի կստացվի ստեղծագործելն ու նոր բան հորինելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար է համատեղ գործունեության համար: Մարդիկ, որոնց կդիմեք օգնության խնդրանքով, հուսախաբ չեն անի: Հաջող կլինեն այն նախագծերը, որոնք կստանձնեք փորձված համախոհների հետ: Հետաքրքիր է, որ հին գործնական կամ ընկերական հարաբերությունները այսօր անսպասելի հաճելի սիրային շրջադարձ կունենան, միայն պետք է ուզենաք դա:

Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչ է պետք անել, որպեսզի հին ցանկություններն իրականանան: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր, կվերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի ու հնարավորություն կընձեռի, որի մասին մյուսները միայն երազում են: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, կկռահեք նրանց իրական ու գաղտնի ցանկությունները: Բայց փոքրիկ վտանգ էլ կա. հնարավոր է գերագնահատեք ձեր հնարավորություններն ու գործեր ստանձնեք, որոնցից միայնակ գլուխ չեք հանի: Արժե համախոհներ փնտրել:

Օրվա երկրորդ կեսին շատ լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը մոտ ժամանակներս մեծ հաճույքով կանցնեք: Կենսական պոտենցիալը բարձր է, փորձարկումներն ու իմպրովիզները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բավական հաջող կդասավորվի: Չնայած աննշան դժվարություններին, դուք հրաշալի գլուխ կհանեք աշխատանքային խնդիրներից, արագ կկողմնորոշվեք նոր պայմաններում, պատասխաններ կգտնեք վերջին ժամանակներս անհանգստացնող հարցերին: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչպես ուղղել ավելի վաղ գործած սխալները և անհապաղ կզբաղվեն դրանով:

Հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի հանդիպումներ: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ ժամանակին շատ մոտ եք եղել: Նույնիսկ եթե նախկինում տարաձայնություններ են ծագել, հիմա հարաբերությունները նեդաշնակ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վառ, հիշարժան օր է, որն անսովոր իրադարձություններով հագեցած կլինի: Դուք չեք ուզենա ձեռքերը ծալած նստել, հաճույքով նոր գործեր կստանձնեք, նույնիսկ ամենաբարդերն ու խճճվածները: Շատ բան ավելի լավ կստացվի, քան մյուս նշանների ներկայացուցիչների մոտ, բայց հազիվ թե ինչ-որ մեկը նախանձի դրան, քանի որ պարզ կդառնա՝ ձեր հաղթանակները արժանի են ձեզ:

Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Նրանք ձեզ հաճախ կես խոսքից կհասկանան, կկռահեն ձեր ցանկություններն ու կհուշեն՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արդյունավետ օր է, որը մեծ հաջողություններ է խոստանում: Դուք ուժերի ու էներգիայի ներհոսք կզգաք, հաճույքով կստանձնեք նույնիսկ այն գործերը, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները, ձեզ համար դժվար չի լինի նոր համախոհներ ու օգնականներ գտնելը: Այսօր սկսվող համագործակցությունը ժամանակի ընթացքում ընկերական հարաբերությունների կվերաճի:

Երեկոյան նոր, շատ համարձակ ու ինքնատիպ գաղափարներ կհայտնվեն: Մի ծուլացեք գրի առնել դրանք, որպեսզի ավելի ուշ ինչպես հարկն է մտածեք, հոգեհարազատ մարդկանց հետ քննարկեք ու սկսեք մտածածն իրագործելու կոնկրետ ծրագրեր կառուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Թեթև, հաճելի օր է, որը հրաշալի է շփումների համար: Կարող եք քննարկել կարևոր հարցերը, թեմաները, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել. նրբանկատությունը կօգնի խուսափել կոնֆլիկտներից: Երբեմն դժվար կլինի միատոն աշխատանքի վրա կենտրոնանալը, նույնիսկ եթե այն մանրուքներին ուշադրություն է պահանջում:

Երևակայություն, ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում ձեզ հավասարը չի լինի: Հրաշալի գաղափարներ կունենաք, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կարող եք միանգամից կյանքի կոչել: Բացի այդ, պարզ կդառնա, թե ինչպես հաջողությամբ ավարտին հասցնեք գործերը, որոնցից երկար ժամանակ գլուխ հանել չէր ստացվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Արդյունավետ, հետաքրքիր օր է, որը հարմար է նոր գործերի, համախոհներ փնտրելու և համագործակցություն սկսելու համար: Կարող եք մանակցել համատեղ նախագծերի վրա տարվող աշխատանքին, որոնք հեռանկարային կթվան. այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Հաճախ հենց դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք միանգամից կոգեշնչեն շրջապատողներին:

Հավանական են շահավետ գործարքներ, դրամական մուտքեր: Երեկոյան արժե մտերիմների հետ խոսել ապագայի մասին, քննարկել ընդհանուր ծրագրերը: Կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Անսպասելի հյուր կգան մարդիկ, որոնց վերջին շրջանում շատ էիք կարոտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց այն չի կարելի վատը կամ անհաջող անվանել. եթե ձեզ ճիշտ պահեք, ամեն ինչ կստացվի: Համարձակ ստանձնեք բարդ գործերը, մասշտաբային նախագծերը: Լուրջ ջանքերի կարիք կլինի, բայց դուք բավականաչափ համբերատարություն ու համառություն կունենաք սկսածն ավարտին հասցնելու համար:

Հաճելի կլինեն հին ծանոթների հետ հանդիպումները, դուք լավ ժամանակ կանցկացնեք մանկության ու պատանեկության ընկերների հետ: Հեշտությամբ կվերականգնեք հին կապերը նրանց հետ, որոնց հետ ժամանակին սերտ շփումներ եք ունեցել, միասին աշխատել եք կամ ընդհանուր հոբբի եք ունեցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Ապագայի թեստ․ Ընտրիր սրտիկներից մեկը և հստակ իմացիր ինչ է քեզ սպասվում առաջիկա օրերի ընթացքում․․․

Gayane Abovyan

Շաբաթվա աստղագուշակ 30.08 – 05.09

Gayane Abovyan

Աստղագուշակ․ ապրիլի 28

Gayane Abovyan

Հորոսկոպի 2 նշան, որ շատ բարձր հուզական ինտելեկտ ունեն

Gayane Abovyan

Եթե հորոսկոպի այս նշաններից պատրտքով գումար ուզեք, հավանական է, որ չեք ստանա, ահա թե ինչու

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանները ամռանը սիրո կրակ կզգան և ամեն ինչ ակտիվ փուլ կմտնի

Gayane Abovyan