Հասարակություն

«Վաղ թե ուշ Ղարաբաղն ազատվելու է։ Իսկ Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին». Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հայ–ադրբեջանական հակամարտությանը։ Քալընը հերթական անգամ ի ցույց է դրել Թուրքիայի կողմնապահությունը արցախյան հիմնախնդրում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նախ հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած այն արտահայտությունը, թե իբր հենց հրադադար կամեցողներն են Հայաստանին զենք մատակարարում, ապա նշել․

«Դիվանագիտության անվան տակ օկուպացիան շարունակողների ջանքերն ի չիք են լինելու։ Վաղ թե ուշ Ղարաբաղն ազատվելու է։ Իսկ Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ին թուրք–ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի զինուժը վարձկան ահաբեկիչների հրոսակախմբերով լայնածավալ հարձակում էր սկսել արցախյան ճակատում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Կարդացեք նաեվ

ՇՏԱՊ։ Նիկոլը ապշած է։ Լևոնի շոկային խոսքերը

Gayane Abovyan

Հոգևոր հայրեր դուք իրավունք չունեք քաղաքական մտքեր արտահայտեք․Խաչատուր Սուքիասյան

Gayane Abovyan

Բացահայտվեց, Պատերազմ Չի եղել, Դա Շոու էր

Gayane Abovyan

Հարգելի բժիշկներ, իսկ ո՞ւր մնաց Հիպոկրատին տված ձեր երդումը. կինս մայիս ամսից արնահոսում է, սակայն ոչ մի հիվանդանոց բուժօգնություն չի ցուցաբերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Gayane Abovyan

Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման, երկու հայ դանակահարվել է

Gayane Abovyan

«Թուրքե՜ր»․ ոստիկանները ասֆալտին պառկեցրին քաղաքացուն ու բերման ենթարկեցին

Gayane Abovyan