Հասարակություն

Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են․ԱՀ ՊԲ

Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է մերօրյա հերոսների անուններն ու ռազմաճակատում իրագործած սխրանքները։Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ <<Մարտական ծառայություն>> մեդալի:Թշնամական 2 ԱԹՍ խոցելու համար շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի Ավագիմյանը կպարգևատրվի <<Մարտական ծառայություն>> մեդալով: Իսկ փոխգնդապետ Էրիկ Վալերիկի Հակոբջանյանը, հրետանային ստորաբաժանումների հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին, ինչի համար ներկայացվել է <<Արիության համար>> մեդալի:Մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ և անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար գեներալ-մայոր Կարեն Էռնեստի Առստամյանը, գնդապետներ Դավիթ Արկադիի Ավետիսյանը, Նիկոլայ Բորիսի Մխիթարյանը ներկայացվել են <<Մարտական խաչ>>-ի ասպետության 1-ին աստիճանի:<<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշաններ կստանան շարքային Արեն Ավագի Չոբանյանը /խոցել է 4 զրահատեխնիկա/, շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը /խոցել է 4 զրահատեխնիկա/, շարքային Էրիկ Սամվելի Ղարիբյանը, շարքային Տիգրան Աշոտի Սիմոնյանը և շարքային Սպարտակ Հայկի Ասատրյանը /ոչնչացրել են թշնամական 2-ական տանկ ու կենդանի ուժ/ և շարքային Դավիթ Կարենի Բաղդասարյանը /իր հաշվեկշռում ունի թշնամական 1 ոչնչացված տանկ ու կենդանի ուժ/:Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են:

Կարդացեք նաեվ

Խրախուսվել են զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայիններն ու կամավորականները․ ՊՆ

Gayane Abovyan

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 36 զինծառայողի անուն

Gayane Abovyan

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, 6 մահ

Gayane Abovyan

Ժողովուրդն ասում ա՝ ԱԺ-ն դարձել ա կրկես, ընդդիմությանը սրա համա՞ր են ձայն տվել. Գագիկ Մելքոնյան

Gayane Abovyan

Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ. վնասվել է բնակիչներից մեկի տունը. Արցախի ՄԻՊ

Gayane Abovyan

Յուլյա Չիչերինան ողջ է. նա պատմում է՝ ինչպես է հայտնվել ադրբեջանական անօդաչուների հարվածի տակ

Gayane Abovyan