Հասարակություն

Արցախյան ռազմաճակատում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել ու վիրավորվել են «Երեմյան Փրոջեքթ»-ի աշխատակիցներ

Խորը վշտով եմ հայտնում, որ հոկտեմբերի 24-ին, մեր հայրենիքի համար այս ծանր ու ճակատագրական օրերին, արցախյան ռազմաճակատում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել են մեր սիրելի գործընկերներ Բալասանյան Վյաչեսլավն ու Գրիգորյան Կամոն, հայտնում է «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:

«Հոկտեմբերի 24-ին Մարտունու մեր պահեստի մոտ հուժկու պայթյունի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ։ Մեր պահեստի աշխատակից համեստ ու աշխատասեր Վյաչեսլավը (19.04.1979թ.) տեղում զոհվեց։ Ծանր վնասվածքներ ստացան մեր մյուս տղաները՝ Գրիգորյան Կամոն, Պետրոսյան Գարիկը և Բարաշյան Մխիթարը։ Ծանր վիճակում Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխված մեր ժպտերես ու բարի Կամոն (10.05.1994թ.) վիրահատության ընթացքում մահացել է:

Արցախյան առաջին ազատամարտի ընթացքում զոհված հերոսի որդի Գրիգորյան Կամոն Մեխակավանի (Ջաբրայիլի) զորամասի մեր կողմից սպասարկվող ճաշարանում խոհարարի օգնական էր աշխատում»,- նշել է տնօրենը:

Կարդացեք նաեվ

Հրատապ՝ Ծեծկռտուք և Ծանր տռավմա, Սամվել Բաբայանը գաղտնի փաստաթղթեր ունի Սերժիկի դեմ

Gayane Abovyan

Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի ճանապարհներին ձյուն է տեղում

Gayane Abovyan

Համակարգային փչացվածությունը բերել է Քոչարյանը․ նա վերադառնում է վենդետայի համար

Gayane Abovyan

Լուկաշենկոյի սարսափելի շանտաժը․ Ով է ոչնչացրել Ադրբեջանական դրոնները

Gayane Abovyan

Ամուսնության առաջարկ արել է հենց առաջնագծում, պատերազմի ժամանակ

Gayane Abovyan

Օնիկ Գասպարյանը մարտական է տրամադրված և չի զիջելու. Փորձել են համոզել, որ հանդիպի Փաշինյանին

Gayane Abovyan