Հասարակություն

Մեր իրավունքներն այնքան են պաշտպանված, որքան ամուր են կանգնած մեր հերոսներն առաջնագծում. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աներկբա խոստովանեմ, որ մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր (եթե ոչ միակ) պաշտպաններն են մեզ համար:

Այս խոստովանության կարիքը ծագել է, քանի որ ինձ հաճախակի են մեր հայրենակիցները հարցնում, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը, թե արդյոք չեն ուզում մեր իրավունքները պաշտպանել և այլն: Ասեմ, որ ես ու շատ-շատերը հնարավոր ջանքերը ներդնում ենք միջազգային հանրությանը իրականությունը ներկայացնելու և գործողությունների մղելու ուղղությամբ, սակայն, ցավոք, միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչներ կամ կույր են, կամ՝ անկարողունակ, կամ էլ՝ չարչի:

Այնպես որ պետք է գիտակցել, որ մեր իրավունքներն այնքան են պաշտպանված, որքան ամուր են կանգնած մեր հերոսներն առաջնագծում: Ուստի, մեր բոլոր ջանքերը պետք է ուղղվեն առաջնագծի ու թիկունքի ամրացմանը, իսկ միջազգային հանրության վրա հույս դնելը պարզապես անընդունելի փախուստ է իրականությունից:

ՁԵՐ ԲՈԼՈՐԻԴ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ, ՄԵՐ ՍԻՐԵԼԻ՛ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ…»,-նշել է նա։

Կարդացեք նաեվ

Առաջին անգամ Արցախի հարցով ելույթի ժամանակ մարմնովս դող անցավ. Մարուքյան

Gayane Abovyan

Մանդատը վայր դնելու որոշում չունեմ. որևէ նման հարց չի քննարկվում

Gayane Abovyan

«ՌԴ-ն պետք է սկսի ռմբակոծել Ղարաբաղ բերված տեռորիստների դիրքերը»

Gayane Abovyan

Արցախում թռչող անօդաչու սարքերը Էրդողանի փեսան է արտադրում. Ճիչեր ադրբեջանական ճակատից՝ «Այնտեղ դժոխք է»

Gayane Abovyan

Պահապան եղիր ինձ և ընտանիքիս: Ամեն

Gayane Abovyan

Հայ բարերարները պատրաստ են վերականգնել Շուշիի Ղազանչեցոցի գմբեթը, մշակութային օջախները

Gayane Abovyan