Հասարակություն

Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով

Հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

1-11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա ավարտը կսահմանվի հունիսի 18-ը. առաջին կիսամյակն առաջարկվում է ամփոփել հունվարի 31-ին։

Նոյեմբերի 12-ից հետո, կախված համաճարակային իրավիճակից, քննարկվում է ուսումնական գործընթացը երկու ձևաչափով անցկացնելու հնարավորությունը։
Համաճարակային անբարենպաստ իրավիճակի դեպքում տարրական դասարաններում կիրականացվի առկա ուսուցում՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից, պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները, իսկ միջին և ավագ դասարաններում` հեռավար ուսուցում։

Այն բնակավայրերում և համայնքներում, որտեղ չի գործում հանրային տրանսպորտ, առկա ուսուցում կիրականացվի նաև միջին և ավագ դասարաններում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները։

Համաճարակային բարվոք իրավիճակի դեպքում
ամբողջությամբ կիրականացվի առկա ուսուցում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները։

Մինչև նոյեմբերի 12-ը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցները։

Ուսումնարանները, քոլեջները և բուհերը կշարունակեն գործել հեռավար և առցանց ուսուցման ձևաչափով։

Կարդացեք նաեվ

Զգուշացնում ենք՝ խփելու ենք․ ծերերին, մանուկներին հեռացրեք մեր տեսադաշտից

Gayane Abovyan

Իլհա՛մ, ոնց հայրիկդ պարտվեց հայոց բանակին, նույնն էլ անելու ես դու․ հաղթանակը մոտ է․ Պողոոսյան

Gayane Abovyan

Ողջ զինվորներ ունենք, որոնց կարողացել ենք տարբեր հատվածներից գտնել. ՊՆ ներկայացուցիչ

Gayane Abovyan

Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական կորուստները

Gayane Abovyan

Ֆրանսիան կորցրել է Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդի իր ողջ վստահությունը․ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Gayane Abovyan

Մեր խնդիրը ոչ թե սարքի դեֆիցիտն է, այլ թթվածնի, բուն թթվածնի համաշխարհային դեֆիցիտ կա. Արսեն Թորոսյան

Gayane Abovyan