Հասարակություն

Արայիկ Հարությունյան․ Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատարի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է․

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Իսկ մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:

Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության:

Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի»:

Կարդացեք նաեվ

Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ

Gayane Abovyan

Ինչպես են դասերն ընթանալու դպրոցներում. Պարետը նոր որոշում է ստորագրել

Gayane Abovyan

ՍԱՐՍԱՓԵԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ կապված ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ հետ․ՏԱՐԱԾԵԼ

Gayane Abovyan

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․ պարետի նոր որոշումը

Gayane Abovyan

Ժնևում մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Gayane Abovyan

ԹՐՔԱՑԱԾ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ, քո նախատատը կթքեր, բայց կթքեր քո վրա. ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՈԿԱՈՒԴ.

Gayane Abovyan