Հասարակություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1600 նոր դեպք, 26 մահ

Հոկտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 80410 դեպք, որոնցից 51814-ն` առողջացած, 1222-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27027 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 382938 թեստավորում:Այսպիսով` երեկ կատարվել է 3397 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1600 նոր դեպք: Ունենք 652 առողջացած:Մահվան 26 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (կին), 69 (կին), 58 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 58 (տղամարդ), 80 (տղամարդ), 74 (կին), 67 (տղամարդ), 69 (տղամարդ), 52 (տղամարդ), 83 (տղամարդ), 65 (տղամարդ), 76 (կին), 69 (կին), 79 (կին), 75 (տղամարդ), 74 (կին), 70 (տղամարդ), 72 (տղամարդ), 54 (կին), 74 (տղամարդ), 66 (կին), 72 (տղամարդ) և 61 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 347 է:

Կարդացեք նաեվ

Ոստիկանությունը փնտրում է անհետ կորած 26-ամյա երիտասարդին

Gayane Abovyan

Շուշիի քաղաքում եւ մերձակայքում մարտեր են գնում. Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում իրավիճակի ամփոփում 12:00-ի դրությամբ

Gayane Abovyan

Հրատապ՝ Ծեծկռտուք և Ծանր տռավմա, Սամվել Բաբայանը գաղտնի փաստաթղթեր ունի Սերժիկի դեմ

Gayane Abovyan

ՀՀ սահմանին մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումների վերացումը վերաբերում է բացառապես ռազմական դրության պայմանների փոփոխությանը․ ԱԱՏՄ

Gayane Abovyan

Ծառուկյան, մեռնեմ ես քո ջանին․ աջակից

Gayane Abovyan