Հասարակություն

ԱՀ ՄԻՊ-ը հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին 2-րդ զեկույցն է ուղարկել

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երկրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների եւ դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ եւ ուղարկել բազմաթիվ միջազգային կառույցների:

Երկրորդ զեկույցում զետեղվել են Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 16-25-ն արձանագրված փաստերը հայ ռազմագերիների եւ դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված տարբեր բնույթի իրավախախտումների վերաբերյալ: Փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերում տարածված ու խրախուսվող վարքագիծ է հայ զինծառայողների մարմինների ու ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը եւ դրա դրսեւորումների հրապարակայնացումը: Այդ վարքագիծը մեծապես սերվում է Ադրբեջանում երկար տարիներ պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությունից:

Հաշվի առնելով, որ այդպիսի դեպքերի մասին վկայող ապացույցները ավելի քան բավարար են, որոնց մի մասը հրապարակվել է նաեւ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ու կազմակերպությունների կողմից, ինչպես նաեւ այդ կոպտագույն իրավախախտումների շարունակական ու համակարգային բնույթը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է միջազգային հանրության պարտավորությունը պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին եւ իր ունեցած գործնական լծակներով կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները:

Կարդացեք նաեվ

Ում օգտին կքվեարկեն քաղաքացիները, եթե հաջորդ կիրակի ընտրություններ լինեն

Gayane Abovyan

Շատ կարևոր է, որ կարողանանք կառուցել նոր ռազմավարություն. Փաշինյանը ներկայացրել է ՊՆ նոր նախարին

Gayane Abovyan

Ըստ մասնագետների` եթե Երևանում լինի 9 բալ ու ավելի ուժգնությամբ երկրաշարժ (իսկ դա վաղ, թե ուշ կլինի), ուրեմն… Արտակ Համբարձումյանի գրառումը

Gayane Abovyan

«Եթե ձեր հանճարեղ հորը սպանած լինեին զուգարանում, աշխարհը փուլ կգար ձեր գլխին: Բայց Պողոս Պողոսյանն էլ հարազատներ ուներ». Նարեկ Սարգսյանի դիպուկ պատասխանը Սիրուշոյին

Gayane Abovyan

Երկրաշարժի հետևանքով փլուզում Երևանում. Ֆոտո

Gayane Abovyan

Պատրաստվում եմ երեխա ունենալ․սկանդալային կոսմետոլոգը իր նոր կյանքի, նոր բիզնեսի մասին

Gayane Abovyan