Հասարակություն

Հակառակորդը կորցրել է իր տեխնոլոգիական և քանակական առավելությունը․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով: Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ մի քանի բնակավայրերի խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ: Դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է մի քանի գյուղերի ուղղությամբ, հիմնականում` բնակավայրերին մոտիկ անտառներում և այլն: Հարավային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացումը ունի հետևյալ տեսքը. Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա։ Այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, և կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ հաջողության չեն հասել։ Գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է: Որպես կանոն, փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթևազեն սպառազինություն և մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են, անտառներով և լեռներով փորձում են այլ ուղղություններ զարգացնել: Եվ այս ուղղությամբ, կարծես, 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են»,-նշել է նա։

Կարդացեք նաեվ

Դառել ենք պուտանկա, մի օր Ռուսաստանի հետ ենք, մի օր՝ Ամերիկայի․ մեր ոտքերի վրա պիտի կանգնենք

Gayane Abovyan

Բալասանյանը Փաշինյանին ասել է՝ հանձնարարե՛ք ինձ Շուշիի պաշտպանությունը, նա համաձայնել է

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Վանցյանն իրեն տեսնում է որպես վարչապետ, բայց պատրաստ է կանգնել յուրաքանչյուրի կողքին

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրությունն առաջնագծում 18:30-ի դրությամբ

Gayane Abovyan

Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է լուսաբացին. գիշերը հրետակոծվել են Ասկերանի գյուղերը. ԱՀ ԱԻՊԾ

Gayane Abovyan

Հիմա պա՞րզ է, ինչու է ալիևը ծաղրում՝ ասելով NƏ OLDU, PAŞİNYAN? (ի՞նչ եղավ, Փաշինյան). ՊՆ նախկին փոխնախարար

Gayane Abovyan