Հասարակություն

Որոշում եմ կայացրել Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Սիրելի ՛ հայրենակիցներԱյսօր որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:Սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի առաջին իսկ օրից սկսած, մղում են թե՛ հրամկազմը, թե՛ բոլոր ստորաբաժանումները` ցուցաբերելով աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը: Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք:Շնորհակալություն, պարոն գեներալ:Պատի՛վ ունեմ:Հ.Գ.Ջալալ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի: Նա ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին: Համոզված եմ` հրամանատարի հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար են ծառայելու մեր Հայրենիքին»:

Կարդացեք նաեվ

Տեսեք՝ ինչպես է Միհրան Ծառուկյանը ժամանակ անցկացնում որդու հետ

Gayane Abovyan

Նիկոլը թուրքին «տղայա բերում» հայի վրա. Գևորգ Պետրոսյան

Gayane Abovyan

Վթարային ջրանջատում նշված հասցեներում

Gayane Abovyan

«Փող կվերցնեմ՝ իմ ուզածին կընտրեմ, հո ճիշտ խոսելը՝ շանտղություն չի». ում են ընտրելու էրեբունցիները

Gayane Abovyan

Ադրբեջանցի օգտատերերը խոսում են երկու դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին․ Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Աղոթք ընտանիքի բարեկեցության համար

Gayane Abovyan