Հասարակություն

«Եթե նման որոշում կա, ասեք՝ իմանանք»․ Մարուքյանը՝ «Իմ քայլին»

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ նիստը տեղի չունեցավ՝ քվորում չլինելու պատճառով։ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ արդյոք «Իմ քայլում» նման որոշում կա՞, որ չգան, քվորում չլինի և Կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանը տեղի չունենա։ «Եթե նման որոշում կա, ասեք՝ իմանանք, բայց ես կարծում եմ, որ ռազմական դրությունից զատ բավականին հարցեր կան, որոնք գաղտնիք չեն պարունակում։

Օրինակ՝ պետությունը հայտարարել է, որ 90 հազար փախստական ունենք, կորոնավիրուսի ծանր պայմաններում ենք գտնվում, տնտեսության հետ կապված հարցեր ունենք։ Ես կարծում եմ՝ շատ կարևոր է, որ Կառավարությունը գա հարցուպատասխանին»,- ասաց Մարուքյանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ի պատասխան Մարուքյանին, ասաց, որ Կառավարության բոլոր անդամներն այս օրերին գերծանրաբեռնված են։

 «Այո՛, խմբակցությունը որոշում է կայացրել, որ այս քառօրյայի ընթացքում կառավարությանը լրացուցիչ չծանրաբեռնի»,- հավելեց նա։

Կարդացեք նաեվ

Բարգավաճի ջոկատը Խոսրովի անտառներում սպեցնա՞զ էր խաղում․ Պարոն Փաշինյան, մոռացի հրաժարականի մասին.

Gayane Abovyan

Խոցվել է թշնամու ևս 3 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, ադրբեջանական զոհերի թիվն աճել է 45-ով

Gayane Abovyan

Ինչպե՞ս էին ոստիկանները Հանրապետության հրապարակից բերման ենթարկում «Հայրենիք» կուսակցության անդամին

Gayane Abovyan

Ադրբեջանի հանրապետությունը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ

Gayane Abovyan

Իսկ սա այն չէ, ինչ Բաքուն ու Անկարան են երազում․․․ – Ստյոպա Սաֆարյան

Gayane Abovyan

1 օրում կորոնավիրուսով վարակվելու 748 նոր դեպք է հաստատվել. Փաշինյանը դիմեց հանրությանը

Gayane Abovyan