Հասարակություն

Ինչ սպասել Ժնևյան հանդիպումից. ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շուրջ դիրքրոշումները տարբերվում են (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Հոկտեմբերի 29-ին Ժնևում կընթանան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները: Կողմերի դիրքորոշումները մնում են տարբեր, ներառյալ ՄԽ ձևաչափի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հիասթափություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի չպահպանման փաստի կապակցությամբ: Միչիգան մեկնելու ճանապարհին նախագահը պատասխանել է ԼՂ-ում զինադադարի խախտման մասին լրագրողի հարցին: Նա հույս է հատնել, որ ամեն ինչ ի վերջո կկարգավորվի՝ ընդգծելով, որ հակամարտությունը տևում է արդեն երկար տարիներ:

Չնայած դրան, սակայն, Միացյալ Նահանգները շարունակում է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցմանը հասնելու ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ իր ունեցած հեռախոսազրույցների մասին: Պետքարտուղարը հայտնել է, որ ճնշում է գործադրել երկրների առաջնորդների վրա, որպեսզի վերջիններս հավատարիմ մնան ռազմական գործողությունները դադարեցնելու և ԼՂ հակամարտության դիվանագիտորեն կարգավորելու իրենց ստանձնած պարտավորություններին: ՛՛Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ կյանքի՛՛,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ վերջերս Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պետքարտուղարի՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախծարար Ջեյհուն Բայրամովի հետ առանձին հանդիպումնները հանգեցրեցին նրան, որ կողմերը համաձայնվեցին պահպանել հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 17-ին հայտարարված մարդասիրական հրադադարը: Դրանից հետո, սակայն, ռազմական գործողությունները շարունակվեցին, որի հետևանքով հայկական կողմը հայտնեց տարածքային կորուստների մասին:

՛՛Շատ ցավալի է, որ կրակի դադարեցման իրար հաջորդող երեք այս փորձերը ձախողվեցին: Դա, անկեղծ ասած, լավ չի խոսում հատկապես այն կողմի մասին, որը, ինչպես կարծում եմ, բոլորս գիտենք, որ հետապնդում է ռազմական գործողությունների, այլ ոչ թե դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու նպատակ՛՛,- ասում է ՀՀ-ում ԱՄՆ-ը նախկին դեսպան Ջոն Էվանսը:

Հրադադարի հաստատման պայմաններից է վերադարձն առարկայական բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո: Դրա մասին է հիշեցնում նաև ԱՄՆ պետքարտուղարության հոկտեմբերի 27- ի տարածած հայտարարությունը պետքարտուղարի հեռախոսազրուցների մասին: Մինսկի խմբի բանակցային ձևաչափն աջակցում են նաև մյուս երկու համանախագահողները՝ Ֆրանսիան և ՌԴ-ը: Երևանը ևս շարունակում է Մինսկի խումբը դիտարկել խաղաղ բանակցային գործընթացի միակ հարթակ:

՛՛ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, որտեղ պետք է քննարկվի և լուծվի Ղարաբաղի հարցը՛՛,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնդկական WION հեռուստաընկերությանը հոկտեմբերի 25-ին տված հարցազրույցում:

Իր հերթին Ադրբեջանի նախագահ Ալիևն իր վերապահումներն ունի Մինսկի խմբի ձևաչափի հարցում: Նրա կարծիքով համանախագահների գործունեությունը ուղղված էր հակամարտության սառեցմանը, այլ ոչ կարգավորմանը:

՛՛Համանախագահների ինստիտուտի ձևավորումից հետո Մինսկի խումբը ոչ մի արդյունք չտվեց, քանի որ համանախագահները մենաշնորհեցին դրա գործունեությունը՛՛,- ասել է Ալիևը հոկտեմբերի 26-ին Rai 1 TV-ին տված հարցազրույցում:

Ալիևի այս մոտեցումը խրախուսում է Թուրքիան, որը բազմիցս իր դժգուհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ՝ այն հաճախ ներկայացնելով որպես սպառված կամ անարդյունավետ ձևաչափ:

«Որպեսզի Մինսկի խմբի համանախագահների ջանքերն արդյունք տան, անհրաժեշտ են նպատակաուղղված բանակցություններ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և միջազգային օրենքների համաձայն, որոնք ուղղված են կայուն խաղաղությանը», – ասել է Թուրքիայի արտգործնախարարի խոսնակ Համի Աքսոյը:

Վերլուծաբաների կարծիքով, սակայն, խնդրի կարգավորման և խաղաղության բացակայությունը կապված է հակամարտության կողմերի, այլ ոչ թե մնիջազգային միջնորդների հետ:

՛՛Միջնորդների մեղքը չէ, որ խաղաղություն չի հաստատվել: Դա կապված է հենց երկու կողմերի դիրքրոշումների հետ, որոնց մոտ փոխզիջման գնալու պատրաստակամությունն իսպառ բացակայում էր՛՛,- ասել է Էվանսը:

՛՛ԵԱՀԿ Մինսկի Խումբը չի կարող պարտադրել կրակի դադարեցում կողմերին: Իրական հրադադար հաստատելու ու խաղաղ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ է, որ կողմերը համաձայնվեն պայմանների շուրջ և հասնեն դրան՛՛,- ասում է Ատլանտյան խորհուրդ հաստատության վերլուծաբան Ջոն Հերբսթը:

Հոկտեմբերի 29-ին նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ժնևում: Ջոն Հերբսթի կարծիքով այս հանդիպումը դժվար թե հանգեցնի իրական ու կայուն հրադադարի:

Կարդացեք նաեվ

Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում

Gayane Abovyan

Փաշինյանը հայ ազգին կենդանի է պետք, որ տեղի ունենա հայաստանյան Նյուրբենգյան դատավարությունը

Gayane Abovyan

Պետության հիմքերը կռծողները. Ովքե՞ր են թիկունքում գաղտնի խաղեր տալիս և հրահրում Պատերազմ. ՍԵՆՍԱՑԻԱ

Gayane Abovyan

Վերջապես… ՌԴ լավ լուր է հայտնում

Gayane Abovyan

ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը զայրացած է. Ինչու՞ են կրկին միջանցքի թեման առաջ քաշում

Gayane Abovyan

Սև լուրը հասավ Վարչապետին՝ Սատանան կմտնի Նիկոլի մեջ, այս ստորությունը չի ներվի

Gayane Abovyan