Հասարակություն

Զոհված զինծառայողի կինը Երևանում երեխային լույս աշխարհ բերելուց հետո շտապել է ամուսնու հուղարկավորությանը, բայց ավտովթարի հետևանքով մահացել է

Հանուն հայրենիքի նահատակված սիսիանցի Վահե Քարամյանի կինը` Շուշանը,  երրորդ երեխային ծննդաբերելուց և Սիսիան վերադարձի ճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահեի հորեղբայրը՝ Սամվել Քարամյանը։

«Վահեն Սիսիանից էր, զոհվել է հոկտեմբերի 19-ին, իսկ Շուշանը երեխային ունեցավ հոկտեմբերի 15-ին։ Երևի Շուշանի ապրումներից էր, որ երեխան շուտ ծնվեց՝ յոթ ամսական։ Վահեն խաղաղապահ զորքերում պայմանագրային սերժանտ էր։ Պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր»,- ասաց Վահեի հորեղբայրը։

Նրա խոսքով՝ Շուշանի ծնողներն ու եղբայրը եկել էին Երևան, որպեսզի աղջկան տանեն ամուսնու հուղարկավորությանը, բայց Սիսիանի ճանապարհին տեղի է ունեցել վթարը։

«Ծնողները և եղբայրը փրկվել են, եղբոր գլուխն էր վնասվել, վիրահատել են։ Միայն Շուշանն է մահացել։ Նորածինը Երևանում է, հիվանդանոցում, բժիշկներն ասում են լավ է։ Իմ տղան էլ տարիուկես առաջ զոհվեց մարտական դիրքում։ Վահես ու Շուշանս շատ էին  ուզում, որ իրենց երեխային կնքեինք իմ տղայի՝ Հայկի անունով։ Բայց չհասցրեցին։ Վահեն մինչև զոհվելն էլ, երբ իմացել էր, որ ծնվել է, ասել էր անունը Հայկ ենք դնելու։ Բայց մեր նորածինը առայժմ ծննդյան վկայական չունի։ Տատիկն ու պապիկը ինչպես որոշեն, այդպես էլ կլինի»,- ասաց Սամվել Քարամյանը։

Շուշանն ու Վահեն հուղարկավորվել են նույն օրը՝ կողք կողքի։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Շուտ մոռացար բոլորին հայտնի քո խոսքերը, երբ ասում էիր, թե․․․ Հրապարակախոս Անահիտ Դանիելյանի ջախջախիչ պատասխանը Սերժ Սարգսյանի մամլո ասուլիսին

Gayane Abovyan

Թող պատրաստվեն, հաջորդը Ադրբեջանն է, մենք գալիս ենք հրդեհելու և վրեժ լուծելու

Gayane Abovyan

«Քֆուր» են դրել. «Ֆուդ սիթի»-ում ադրբեջանցիները հայկական ապրանք չեն գնում. «Ժամանակ»

Gayane Abovyan

Քվեարկության չստացվածության պատճառով հանձնաժողովի նիստեր չունեցանք․ Միրզոյան

Gayane Abovyan

Մեզ չեն ներում, որ փողը կուռք չենք դարձրել, իրենց նման չենք դարձել․ Մակունց

Gayane Abovyan

Որոշումը կայացված է․ Բացահայտվեց թե ինչ են ասել ռուսները հայերի մասին

Gayane Abovyan