Հասարակություն

Էրդողանն առաջարկել է, որ հանդիպի Ալիևին, Պուտինն էլ՝ Փաշինյանին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն հայտնել է, որ ինքը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում առաջարկել է համատեղ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այս մասին նա ասել է չորեքշաբթի օրը՝ խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ: «Մենք լավ բանակցություններ ունեցանք Պուտինի հետ: Մենք մանրամասն քննարկեցինք Ղարաբաղը: Մենք ասացինք՝ եկեք այս ամենն ավարտենք Կովկասում: Մենք կարող ենք միասին քայլեր ձեռնարկել, խոսել կողմերի հետ: Բայց հիմա մեզ համար կարևոր է հստակ որոշել` կկարգավորե՞նք խնդիրը, թե՞ ոչ։ Հիմնարար որոշում կայացնելուց հետո միայն «կարելի է կոնկրետ քայլեր ձեռնարկել», – ասել է Էրդողանը: Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ Մինսկի խումբը «խնդիրը չլուծեց, բայց խաղում էր միայն ժամանակի համար»: Էրդողանն առաջարկել է Պուտինին «հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ինքը պատրաստ է զրուցել Ադրբեջանի նախագահ «եղբայր Իլհամ Ալիևի» հետ: «Եկեք արդեն դա անենք, թող պատվիրակությունները հանդիպեն: Համոզված եմ, որ արդյունքներ կստանանք», – ասել է Էրդողանը`հիշեցնելով, որ Անկարան լիովին աջակցում է Բաքվին հակամարտությունում:

Կարդացեք նաեվ

3 տարի է սրան էիք սպասում. Կապշեք երբ իմանաք ում տուն մտավ ԱԱԾ զինված ջոկատը

Gayane Abovyan

Ձեզ կոռեկտ պահեք․ Ալեն Սիմոնյանը՝ Արեգնազ Մանուկյանին

Gayane Abovyan

Անանյանը քանի՞ գլխանի ա եղել, որ չի ներկայացել քննիչ հանձնաժողով․ Արման Բաբաջանյան

Gayane Abovyan

Ցավոք գիշերվա մարտերում ընկավ ևս մի ընկեր. Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Որ վախենանք՝ ո՞ւր ենք գնալու, էս է մեր հայրենիքը․ Երասխի բնակիչները՝ դիրքային լարվածության մասին

Gayane Abovyan

Եթե վարչապետը չասեր՝ ավելի շատ խոսում է Մակրոնի, քան Պուտինի հետ, այլ վիճակ կլիներ

Gayane Abovyan