Հասարակություն

Մոտ օրերս Իրանի ԱԳ փոխնախարարը կգա Երևան՝ բերելով արցախյան հիմնահարցի կարգավորման իրենց մշակած նախագիծը․ Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․«Մոտ օրերս Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին կգա Երևան՝ քննարկելու համար իր հետ բերելով արցախյան հիմնահարցի կարգավորման իրենց «մշակած» նախագիծը:Բաքվում այդ պլանի վերաբերյալ նրա արած հայտարարություններից, որոնք ներկայացրել են հենց իրանական լրատվամիջոցները, արդեն իսկ կարելի է կարծիք կազմել, թե որքանով կարելի է այն հավասարակշռված համարել՝ չհաշված նաև Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ նրա կողմից տրված գնահատականները:Այսուհանդերձ, հարկ է, որպեսզի հենց այս պահից հաշվի առնենք երկու կարևոր հանգամանք և այս պատերազմի ողջ ընթացքում առաջնորդվենք այդ հաշվառմամբ:1. Կարգավորման այդ փաթեթի, գործընթացում Իրանի դերակատարության հավակնությունների կապակցությամբ որևէ հակաիրանական տրամադրությունների գեներացում չպետք է թույլ տանք և պահպանենք գերզսպվածություն և գերզգուշություն. անգամ հարկ չեմ համարում պարզաբանելու, թե ինչու: Վստահ ենք, Երևանում գիտեն ինչպես հարգանքով ընդունել, լսել ու ճանապարհել մեր հարգելի հարևան երկրի բանագնացին:2. Իրանական քաղաքականությունը երբեք միագիծ չի եղել և չէ: Պետք է հիշել ընդամենը, որ 1992թ. մայիսի 7-8 ին, երբ արդեն իրականացվում էր Շուշիի ազատագրման օպերացիան, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը ԻԻՀ նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով գտնվում էին Թեհրանում՝ ԼՂ կարգավորման բանակցությունների համար: Ավելին. Շուշին Ադրբեջանի կողմից կորցնելու մասին լուրը Թեհրանի օդանավակայանում հյուրերին ճանապարհելիս անձամբ Ռաֆսանջանին է շատ զգուշավոր կերպով հայտնել Մամեդովին:Հետևաբար՝ ռացիոնալություն և ոչ մի զգացմունքայնություն»:

Կարդացեք նաեվ

Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ.«Հովազ-1»

Gayane Abovyan

Տպավորություն է, որ պատերազմից հետո մարդիկ պատրաստ են ներել այս իշխանությանը

Gayane Abovyan

Ինչպես է հանրահայտ չեմպիոնը դուրս շպրտում իր հարսնացուին հենց հարսանիքի ժամանակ․Սենսացիոն Կադրեր

Gayane Abovyan

Իրանի նոր նախագահը աննախադեպ աղմուկ է բարձրացրել Հայաստանում

Gayane Abovyan

Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր․․․․Ալեն Սիմոնյանը հենց նոր գրառում կատարեց․

Gayane Abovyan

«Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս». Փաշինյանը չպատասխանեց լրագրողի հարցին

Gayane Abovyan